Հանճարեղ գաղափարների հանճարեղ օգտագործողները հայկական շոու-բիզնեսում. Քրիստինե Պեպելյա՞նը, թե Բեյոնսե. ո՞վ ում է նմանակել. լուսանկարներ
ԼԱՅՖ
Լինում են դեպքեր, երբ կատարողները տեղյակ չեն լինում, որ իրենց տեսահոլովակից արդեն վաղուց կա, բայց նաև լինում են դեպքեր, երբ վերջիններս են խնդրում ռեժիսորներին նկարահանել, իրենց հավանած տեսահոլովակից:
Անզեն աչքով կարելի է գտնել նմանություն Հրանտ Երիցկինյանի կողմից նկարահանած տեսահոլովակներում: Ռեժիսորը նման տեսահոլովակների մի ամբողջ ծաղկեփունջ է մեզ մատուցում:
Քրիստինե Պոպոլյանի «Սիրտ իմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակին կնախանձեր նույնիսկ Բեյոնսեն, որովհետև վերջինիս Halo տեսահոլովակը անչափ նման է Քրիստինե Պեպելյանի տեսահոլովակին:
Սակայն Բեյոնսեի տեսահոլովակում, երգչուհին ստիպված է ինքնուրույն կատարել պարային շարժումները, իսկ ահա Քրիստինե Պեպելյանի տեսահոլովակում այդ աշխատանքը բաժին է հասել տեսահոլովակի գլխավոր հերոսին: Իսկ մնացած հանգամանքներին` լույսի, ռակուրսի ու գործողությունների նմանություններն ակնհայտորեն առկա են երկու երգչուհիների տեսահոլովակներում:
Տեսահոլովակները ակնհայտորեն նման են իրար: Ոչ թե ոգեշնչման արդյունքում է ստեղծվել Քրիստինե Պեպելյանի «Սիրտ իմ» տեսահոլովակը, այլ կադրային նմանությունը կարելի է նկատել նույնիսկ անզեն աչքով: Այն տեսարանը, որտեղ երգչուհիներին են մոտենում իրենց տեսահոլովակի հերոսները, այդ տեսարանի նմանության համար անհրաժեշտ չեն հատուկ մասնագետներ, որպեսզի նկատենք: Հենց այս տեսարանը Plagiat է, որովհետև օգտված է նույնիսկ կադրի էսթետիկայից:
Պատրաստեց Past.am-ը:




















































