Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են երգչուհի Սամիրա Էֆենդիի՝ հայ երգչին գովելու պատճառով ծագած սկանդալի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աստանայում երաժշտական մրցույթի եզրափակիչը վերածվել է տեղային քաղաքական կրկեսի․ բավական էր երգչուհի Սամիրա Էֆենդին գրկեր հայ մասնակից Սարո Գևորգյանին, որպեսզի Ֆեյսբուքը «պայթեր»։ Այս մասին գրում է vestibaku.com-ը։ Նշենք, որ խոսքը Silk Way Star մրցույթի դրվագի մասին է։ Երգչուհի Սամիրա Էֆենդին Հայաստանը ներկայացնող մասնակցին տվել էր առավելագույն՝ 12 միավոր։

«Սակայն բոլորից վառ որոշել է աչքի ընկնել հայտնի սկանդալիստ Ակիֆ Նագին, որն իր էջում իսկական հիստերիկ ներկայացում է սարքել»,- հստակեցնում է պարբերականը։

Հիշեցնենք, որ այդ կերպարը ժամանակին ղեկավարում էր, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», որի գործունեությունը հանգում էր հայերի Բաքու այցերի վերաբերյալ հիստերիկ արարքներին։

«Մինչ նախագահ Իլհամ Ալիևը հետևողականորեն առաջ է տանում խաղաղության, երկխոսության և հետկոնֆլիկտային կարգավորման գիծը, Նագին իրեն պահում է այնպես, կարծես ինքը պատերազմի վերջին ամրոցն է, իսկ արտիստների գրկախառնությունը՝ սպառնալիք ազգային անվտանգությանը։ Ստացվում է, որ Նագին հրապարակավ գրոհում է ոչ միայն երգչուհու, այլև ադրբեջանական խաղաղ քաղաքականության գաղափարի վրա։ Եթե հետևենք նրա տրամաբանությանը, ապա մշակութային շփումը հանցագործություն է, իսկ բարի կամքի ցանկացած դրսևորում՝ լինչի դատաստանի առիթ»,- գրում է պարբերականը։

«Համերգին ամեն ինչ պարզ և պրոֆեսիոնալ տեսք ուներ․ Սամիրան, լինելով ժյուրիի անդամ, հայ կատարողին նշանակել է առավելագույն՝ 12 միավոր, իսկ արդյունքների հայտարարման ժամանակ ջերմորեն գրկել է նրան։ Ոչ մի քաղաքական հայտարարություն, ոչ մի խորհրդանիշ․ միջազգային շոուի մասնակցող արտիստների սովորական ժեստ։ Բայց Ակիֆ Նագիի համար դա բավական էր, որպեսզի երգչուհուն ողողի կեղտով, անվանի «դավաճան», արժեզրկի նրա կարիերան և անգամ կասկածի տակ դնի նրա ազգությունը»։

Երգչուհու արարքի նկատմամբ նման խաղաղասիրական վերաբերմունքը, ինչպես և բուն արարքը, բավականին շինծու են դիտվում․ ընդամենը մոտ տասը տարի առաջ Ադրբեջանում պատրաստ էին բառի բուն իմաստով հոշոտել ականավոր գրող Աքրամ Այլիսլիին։ Հիշեցնենք, որ «Դրուժբա նարոդով» ամսագրում ադրբեջանցիների և հայերի բարդ հարաբերությունների մասին պատմող «Քարե երազներ» վեպի հրապարակումից հետո Ադրբեջանում հալածանքներ սկսվեցին Աքրամ Այլիսլիի դեմ. նրան զրկեցին կառավարական բոլոր պարգևներից, Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչումից և նախագահական անհատական թոշակից։ Բաքվում և Ադրբեջանի մի շարք այլ քաղաքներում այրեցին նրա գրքերը, իսկ տան մոտ պիկետներ անցկացրին։ «Ենի Մուսավաթ» կուսակցությունը 12 հազար դոլարի պարգևավճար հայտարարեց նրան, ով կկտրի գրողի ականջը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Անկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում