«Տիտանիկի» ճշգրիտ կրկնօրինակն իր առաջին ուղևորությանը կմեկնի 2018 թվականին (լուսանկարներ)
ՖՈՏՈTert.am-ը գրում է.
Ավստրալացի գործարար Քլայվ Փալմերին պատկանող Blue Star Line նավաշինական ընկերությունը սկսել է տխրահռչակ «Տիտանիկի» նոր տարբերակի կառուցման աշխատանքները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նավը, որն Ատլանտյան օվկիանոսում ողբերգական ճակատագրի արժանացած «Տիտանիկի» ճշգրիտ կրկնօրինակն է, իր առաջին ուղևորությունը կիրականացնի 2018թ.:
Այն կունենա նույն նախագիծն ու ներքին հարդարանքը, ինչ որ ունեցել է օրիգինալ տարբերակը։ Անվտանգության տեսանկյունից «Տիտանիկ-2»-ը կլինի շատ ավելի ապահով։ Այն կկշռի 40.000 տոննա ու կտեղավորի 2.435 ուղևոր, ինչպես նաև 900 հոգանոց անձնակազմ:
Ըստ նախնական հաշվարկների՝ նավի կառուցման համար կծախսվի 600-900 մլն դոլար։














1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



