Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, Հայկիս լավ կնայես. չհասկացա, որ դրանք հրաժեշտի խոսքեր են». կապավոր Հրաչյա Արզումանյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հրաչյաս շատ աշխույժ, ակտիվ երեխա էր մանկության տարիներին։ Դպրոցական տարիներին, հատկապես բարձր դասարաններում ավելի համեստ էր, լռակյաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Հրաչյայի մայրը։

Հրաչյան ծնունդով Վանաձորից է։ Սովորել է Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցում։ Դպրոցից հետո կրթությունը շարունակել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ «Դպրոցում սովորելու առումով չեմ կարող ասել, որ բարձր առաջադիմություն է ունեցել, բայց շատ մեծ սեր ուներ սպորտի նկատմամբ։ Դեռ փոքր տարիքից հաճախել է սպորտի։ «Մարտեր առանց կանոնների» սպորտաձևն իր տարերքն էր։ Շատ հաղթանակներ է գրանցել, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի։ Միշտ ասում էր՝ իմ ապագան տեսնում եմ սպորտի ասպարեզում։ Սպորտի հաճախելով՝ շատ թիկնեղ էր դարձել, գեղեցիկ կազմվածք ուներ։ Արտաքնապես գեղեցկադեմ երիտասարդ էր։ Սպորտն իր կյանքում յուրահատուկ տեղ ուներ, իսկ ակադեմիայում սովորելն իր համար կարևոր էր, որ հետագայում նաև մասնագիտություն և աշխատանք ունենա»։

2020 թվականի հունվարի 15-ին Հրաչյան զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Շատ մեծ ուրախությամբ է բանակ մեկնել։ Անընդհատ ասում էր՝ երբ է օրը գալու, որ գնամ բանակ։ Մեծ սիրով մեկնեց ծառայության։ Ինն ամիս ծառայեց մինչև պատերազմը։ Այդ ընթացքում մեկ անգամ չեմ լսել, որ ինչ-որ բանից տրտնջար, բողոքեր, կամ էլ ինչ-որ բան խնդրեր մեզանից։ Մենք գնացել ենք իր մոտ երդմնակալության արարողության օրը, միայն այդ մեկ անգամ։ Դրանից հետո համավարակի շրջանն էր, նա էլ չկարողացավ արձակուրդ գալ։ Շատ սիրով էր ծառայում։ Մի բան էլ նշեմ. մինչ բանակ գնալը հետաքրքրվում էր պատերազմի մեր հերոսներով։ Անգիր գիտեր Քառօրյա պատերազմի մեր բոլոր տղաներին, թե ով ինչպես և որտեղ է ծառայել, շատ մեծ հետաքրքրություն ուներ։ Անընդհատ ֆիլմեր էր դիտում։ Անգամ զարմանում էի, թե ինչպես է պատերազմական ֆիլմեր դիտում։ Եթե դեպքերն այսպես չզարգանային, գուցե հիմա այդքան չկենտրոնանայի այդ հանգամանքի վրա, բայց այս ամենից հետո հաճախ եմ այդ հարցի շուրջ մտածում, ամեն մանրուք ու հարց հիշում եմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան շուտ նամակ էր գրել հայրիկին՝ դիրքեր եմ բարձրանում, եթե չզանգեմ, դուք ինձ համար չանհանգստանաք, ամեն ինչ լավ է։ Ոչինչ չէր ասել պատերազմի մասին։ Դրանից հետո արդեն իմացանք, որ պատերազմ է։ Մի քանի օր հետո զանգեց։ Շատ կարճ էր խոսում, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է. «Ես լավ տեղ եմ, մեզ մոտ հանգիստ է»։ Անընդհատ հանգստացնում էր մեզ։ Պատերազմի ընթացքում մի քանի անգամ զանգել է, ոչ ամեն օր, բայց երեք-չորս օրը մեկ զրուցել ենք»։

Հրաչյայի վերջին զանգը հոկտեմբերի 26ին էր։ «Միայն այդ օրն եմ զգացել, որ շատ անտրամադիր է։ Շատ դժվարությամբ էր խոսում։ Հրաչյաս կրտսեր եղբայր ունի, այդ ժամանակ, դե, ավելի փոքր էր։ Վերջին զրույցի ժամանակ վերջին նախադասությունն այսպիսին էր. «Մա՛մ, Հայկիս լավ կնայես»։ Ու ես նույնիսկ այդ ժամանակ չկարողացա հասկանալ, որ դրանք իր հրաժեշտի խոսքերն էին։ Ես չէի ուզում երևի դրան հավատալ»։

Հրաչյան եղել է պատերազմի թեժ կետերում՝ Ջրական, Արա լեռ, Հադրութ, Կարմիր շուկա։ «Զանգերից մեկի ժամանակ, երբ հայրիկը հարցրեց՝ Հրա՛չ ջան, ո՞նց եք, շատ նեղված արձագանքեց. «Պա՛պ, ո՞նց պետք է լինենք, նահանջում ենք»։ Շատ նեղված էր դրանից։ Պատերազմի ընթացքում հայրիկին ևս մեկ բան է ասել. «Պա՛պ, «շներից» մեկին իմ ձեռքերով եմ սատկացրել»։ Ուժեղ էր, պարապած, առանց զենքի, փաստորեն, ձեռնամարտի էր բռնվել թշնամու հետ։ Ուսադիրներն էլ վերցրել էր։ Հայրիկն ասաց՝ շպրտի դրանք, տղա՛ ջան, քեզ պետք չեն»։

Հրաչյան անմահացել է հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղում։ «Շատ փնտրեցինք իրեն։ Մենք Հրաչյայիս «գտանք» դեկտեմբերին։ Ամուսինս ամենուր նրան էր փնտրում։ Նա մի քիչ շուտ էր իմացել իր զոհվելու լուրը, սակայն ինձ ոչինչ չէր ասել այնքան ժամանակ, մինչև գտավ մեր որդուն ու տուն բերեց։ Հրաչյաս ճանաչելի է եղել, ամուսինս տեսել է նրան, գրպանում էլ իր իրերն են եղել»։

Ընտանիքի երեխաներից ավագը Հրաչյան է։ Նա քույր և եղբայր ունի։ «Հենց նրանք դարձան ինձ ուժ տվողը։ Հրաչյային խոստացել եմ, որ իր եղբորը պետք է լավ նայեմ։ Մյուս կողմից՝ մտածում եմ, որ ինչքան ապրում եմ, Հրաչյաս ինձ հետ է, ապրեցնելու եմ իրեն։ Դա է նաև ինձ ուժ տալիս։ Բարդ է այդ մասին խոսելը։ Որքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան ցավն ավելի է խորանում, ամեն ինչ ավելի է բարդանում։ Երեխաներս են «ստիպում» ապրել։ Իրենց և Հրաչիս հիշատակը վառ պահելու համար եմ ապրում և մտածում՝ քանի դեռ շնչում եմ, Հրաչս էլ է շնչում, նա մեզ հետ է»։

Հ. Գ. - Կապավոր Հրաչյա Արզումանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր