Մեծ Բրիտանիայում կանխատեսում են վարչապետ Քիր Սթարմերի հրաժարականը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կանաչների» կուսակցության առաջնորդ Զաք Պոլանսկին այսօր հայտարարել է, որ կարող է փորձել դուրս մղել վարչապետին Համայնքների պալատից հաջորդ համընդհանուր ընտրություններում, հայտնում է Daily Mail-ը։
Քաղաքական գործիչը պատմել է, որ «շատ գայթակղիչ» կլիներ «տապալել Քիր Սթարմերին»՝ մարտահրավեր նետելով լեյբորիստների առաջնորդին։ Դառնալով «Կանաչների» առաջնորդ՝ Պոլանսկին հայտարարել է, որ «անպայման» կփորձի խորհրդարանի պատգամավոր դառնալ հաջորդ համընդհանուր ընտրություններում՝ առաջադրելով իր թեկնածությունը մայրաքաղաքային ընտրատարածքում։
Վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ լեյբորիստները ներկայումս Հոլբորն և Սենտ Պանկրաս ընտրատարածքները «Կանաչներին» զիջելու ճանապարհին են, որոնք սըր Քիրը ներկայացնում է 2015 թվականից։
Ավելի վաղ հարցումը ցույց էր տվել այն վտանգը, որին Մեծ Բրիտանիայի վարչապետը բախվում է իր կուսակցության շարքերում՝ իր քաղաքական ապագայի նկատմամբ սևեռուն ուշադրության ֆոնին։
Մասնավորապես, լեյբորիստական կուսակցության անդամների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ սըր Քիրը առաջնորդության համար պայքարում կպարտվեր չորս տարբեր մրցակիցների, այդ թվում՝ իր նախկին տեղակալ Անջելա Ռեյներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



