Պուտինը պետական այցով կմեկնի Ղրղզստան․ նախատեսված է նրա մասնակցությունը ՀԱՊԿ գագաթնաժողովին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա շաբաթ պետական այցով կմեկնի Ղրղզստան, որտեղ, ի թիվս այլ միջոցառումների, կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բիշկեկում։
Նախագահի ծրագրերի մասին իր Telegram-ալիքում հայտնել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինը, տեղեկացնում է ТАСС-ը։
Բացի այդ, Ռուսաստանի առաջնորդի օրակարգում նախատեսված են նաև այլ միջազգային շփումներ և հեռախոսազրույցներ։
Պուտինի առաջիկա շաբաթվա ծրագրում ընդգրկված է նաև հանդիպում երիտասարդ գիտնականների հինգերորդ կոնգրեսի մասնակիցների հետ, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 26-28-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



