Դոնալդ Թրամփը սեպտեմբերից ի վեր կորցրել է 1.1 միլիարդ դոլար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերից ի վեր կորցրել է 1.1 միլիարդ դոլար՝ իր ընկերության՝ Trump Media and Technology Group բաժնետոմսերի գնի անկման պատճառով, հաղորդում է Forbes-ը։
Հրապարակման համաձայն՝ ամերիկացի առաջնորդի կարողությունը նվազել է մինչև 6.2 միլիարդ դոլար՝ այս տարվա սեպտեմբերի 7.3 միլիարդ դոլարի համեմատ։
«Սեպտեմբերի դրությամբ Թրամփի կարողությունը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 3 միլիարդ դոլարով, ինչը նրան դասել է Ամերիկայի ամենահարուստ մարդկանց Forbes 400 ցուցակի 201-րդ հորիզոնականում՝ 2024 թվականի ցուցակից բարձրանալով 118 հորիզոնականով», – նշում է ամսագիրը։
Այդ ժամանակ աճը հիմնականում պայմանավորված էր Թրամփ ընտանիքի կրիպտոարժույթներում ներդրումներով։
Հետևեք մեզ՝ այստեղ



