Երևան, 23.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


1 զոհ, 3 վիրավոր․ նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել են «BMW» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ ,քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «BMW»-ի դիզվառելիքի արտահոսքը և տեղում  իրականացնում են հերթապահություն։

Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է կամրջի վրա տեղադրված երկաթե պաշտպանիչ խողովակի վրա։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Հարությունյանը և Վաչիկ Նազարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքեները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մինչ դեպքի վայրում պարեկները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 9-15-ը․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն 1 զոհ, 3 վիրավոր․ նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից Հայ ըմբիշները 2 մեդալ են նվաճել Դեաֆլիմպիկ խաղերում Ո՞ր երկրներում են կենտրոնացած ոսկու ամենախոշոր պաշարները Ռոսսոտրուդնիչեստվոն ՀՀ-ում հայտարարել է հայտադիմողների ընդունելություն՝ Ռուսաստանի բուհերում և քոլեջներում կրթություն ստանալու համար 2026–2027 ուսումնական տարում․ Մհեր ԱվետիսյանՀանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին Գիտնականները պարզել են աշխարհի ամենագեղեցիկ կղզիներից մեկում տասնյակ հազարավոր ցնցումների պատճառները Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի 5 բարձրաստիճան անդամների․ Նեթանյահու «Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հաղթական էր` 4:0 (տեսանյութ) ՌԴ-ում ձերբակալել են СВО զինծառայողներից գումար շորթող հանցախմբին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարգևատրվել է Ղրղզստանի Հանրապետության պետական պարգևով Ադրբեջանից մինչև ԱՄԷ․ Իրանը շրջապատված է ավելի առաջադեմ ռազմաօդային ուժերով Ռուս լրագրողներին չի թույլատրվել մասնակցել Մերցի մամուլի ասուլիսին G20 գագաթնաժողովի ժամանակ Իրանի նախագահը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալ Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի 3-րդ օջախում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, կիրառվում են անօդաչուներ Ի՞նչ են քննարկել հայ փորձագետները Բաքվում Բազմաթիվ երկրներ հրաժարվել են մեզ զենք վաճառել՝ մտածելով, որ կօգտագործենք ՀՀ տարածքից դուրս. Փաշինյան ՀայաՔվեի վարչության անդամներն այսօր այցելեցին Ալավերդի․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 24-ին Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողով է նախատեսվել. Կոշտա Թուրքիան դատապարտել է Հունաստանի՝ ԵՄ հարթակում ծովային քարտեզ պարտադրելու փորձը Իսրայելը կրկին հարվածել է Լիբանանին Արամ Ա Վեհափառը հովվապետական երկար այցելություններից հետո վերադարձավ Մայրավանք Մի' վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. Երևանի քաղաքապետարան «Ամառային գիշերվա երազ» ներկայացումով եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը Բերդում միջին բրոնզեդարյան խեցեղեն է հայտնաբերվել. գտածոները 4000 տարվա պատմություն ունեն Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վարորդը վիրավոր է Մեր նպատակն է, որ մեր պետությունը գոյություն ունենա 100 տարի, 500 տարի, 1000 տարի և դրանից անդին. Փաշինյան Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ Մայր Աթոռում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ Վաշինգտոնի խաղաղության ծրագիրը կքննարկվի Ժնևում. DPA Խուսափե’ք խոզանների այրումից, մի’ վնասեք էկոհամակարգը. ՆԳ նախարարությունը հորդորում է Կարևոր, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հերթական նոր ձևաչափն է հնարել, որպեսզի կարողանա ելույթ ունենալ հազարավոր մարդկանց առաջ․ Էդմոն Մարուքյան Զելենսկին հաստատել է առաջիկա հանդիպումները՝ Թրամփի ծրագրի քննարկման շրջանակում Թուրքիայի ՆԳՆ-ն թույլատրել է հետաքննություն սկսել Անկարայի քաղաքապետի նկատմամբ Մահացել է H5N5 թռչնի գրիպի շտամով վարակված առաջին մարդը․ ԱՄՆ Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսում դատապարտված 31 ուկրաինացու Հղիություն կրելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ կիրառելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի․ ինչ է քննարկվելու ԱԺ-ում Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով ԱՄՆ-ում United Airlines-ի ավիավթարի պատճառը պարզվել է․ Boeing 737-ը բախվել է խափանված մետեոզոնդի Գայլերի ոհմակը Արգինա գյուղում հոշոտել է գյուղացիներին պատկանող 43 ոչխարների Հայաստանի տարածքում որևէ անկլավ չկա և երբևէ չի եղել. Արմեն Մանվելյան Նախիջևանի բնակիչները 2026 թվականի հունվարի 1-ից 10 տարով կազատվեն որոշ հարկերից Եվրոպայում հերթական թանգարանն են կողոպտել Զելենսկին հաստատել է ամերիկյան ծրագրով բանակցությունների պատվիրակության կազմը Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 55-ի Բրազիլի նախկին նախագահ Բոլսոնարուն է ձերբակալվելԽոշոր վթար՝ Արագածոտնում, բախվել են «Toyota», «ՎԱԶ 2121» և «DAF» բեռնատար, վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան Ահասարսուռ դեպք․ Արմավիրում մայրը և տատը մեղադրվում են արտաամուսնական կապից հետո ծնված երեխային խեղդամաh անելու համարՈրակյալ ներդրողներ, աշխարհի հետ մեկ լեզվով խոսելու հնարավորություն հանքարդյունաբերության ոլորտում՝ CRIRSCO ստանդարտներին անցման դեպքումԱռեղծվածային դեպք, «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրում հայտնաբերվել է մաhացած տղամարդ