Զելենսկին հաստատել է ամերիկյան ծրագրով բանակցությունների պատվիրակության կազմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի կարգավորման ամերիկյան ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցելու պատվիրակության կազմը։
Այն կգլխավորի Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Պատվիրակության կազմում են նաև Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլո Բուդանովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Օլեգ Իվաշչենկոն, Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան, ԱԱԽ քարտուղարի առաջին տեղակալ Եվգենի Օստրյանսկին, Անվտանգության անվտանգության ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Պոկլադը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բեւզը։
Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ առաջիկա օրերին գործընկերների հետ խորհրդակցություններ կանցկացվեն հետագա քայլերի վերաբերյալ:
Հետևեք մեզ՝ այստեղ



