Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որակյալ ներդրողներ, աշխարհի հետ մեկ լեզվով խոսելու հնարավորություն հանքարդյունաբերության ոլորտում՝ CRIRSCO ստանդարտներին անցման դեպքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նոր՝ որակյալ ներդրողների ներգրավում, հանքարդյունաբերական ոլորտի զարգացում և աշխարհի հետ նույն լեզվով խոսելու հնարավորություն․ CRIRSCO միջազգային կառույցին անդամակցությունը ըստ մասնագետների՝ թույլ կտա հասնել այս և այլ նպատակներին։

Նոյեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող՝ ՀՀ-ում օգտակար հանածոների պաշարների գնահատման միջազգային միասնական հաշվետվողականության համակարգի ընդհանուր սկզբունքների և մոտեցումների ներդրման նպատակով «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտե»-ի CRIRSCO-ին անդամակցելու հարցի աշխատանքային քննարկում։

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցում էին երկրաբաններ, հանքարդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

CRIRSCO միջազգային կառույցին անդամակցությունը թույլ կտա օգտակար հանածոների պաշարների գնահատման՝ Հայաստանում կիրառվող համակարգը ներդաշնակեցնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների և բորսաների կողմից ընդունելի հաշվետվողականության համակարգերին: Օգտակար հանածոների պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեին անդամակցությունը և իրենց կողմից ընդունելի ստանդարտների մշակումը կնպաստի երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման որակի նկատմամբ պահանջների զգալի աճին, կբարձրացնի հաշվետվությունների կազմման նկատմամբ պատասխանատվությունը:

Հաշվետվությունների այս համակարգի ներդրումը կապահովի Հայաստանի հանքարդյունահանող ընկերությունների կողմից բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) հնարավորությունը, մուտքը դեպի համաշխարհային ֆոնդային բորսաներ և ընկերությունների բաժնետիրական կապիտալի ավելացում՝ ներկայումս ֆինանսավորման առավել տարածված տարբերակի՝ փոխառությունների փոխարեն: Այն նաև կնպաստի ներդրումների ներգրավմանը, քանի որ պաշարները գնահատված կլինեն միջազգային պահանջներին համապատասխան, որի արդյունքում պոտենցիալ ներդրողների շրջանում կմեծանա հետաքրքրությունը և ոլորտի հանդեպ վստահությունը:

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մի քանի տարի առաջ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ոլորտի զարգացման ռազմավարություն, կան կետեր, որոնք կարևորագույնն են մեր ոլորտի ճիշտ զարգացումն ապահովելու համար։ Դրանցից մեկը CRIRSCO միջազգային հաշվետվության երկրաբանական ստանդարտներն են, որոնք մեր օրենսդրությունը պետք է համապատասխանեցնեն CRIRSCO ստանդարտներին։ Դա ամբողջ աշխարհի ներդրողներին թույլ կտա հասկանալ մեր երկրաբանական հաշվետվությունները։ Այսինքն՝ ոլորտը, երբ անցնի CRIRSCO ստանդարտներին, կխոսի նույն լեզվով, ինչ աշխարհում»։

Նշենք, որ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության կարևորագույն կետերից մեկն էլ ընդերքի մասին հաշվետվությունների համապատասխանեցումն է միջազգային CRIRSCO ստանդարտներին։ Այդ դեպքում ներդրողների համար այլևս խնդիր չի լինի առանձին միջազգային ստանդարտներով հաշվետվություններ պատրաստել միջազգային ներդրողների համար, ինչպես դա անում են հիմա։

Վարդան Ջհանյանը նշեց՝ այսօրվա դրությամբ ՀՀ-ում գործող հաշվետվության կանոնների մեծամասնությունը ԽՍՀՄ կանոններն են, որոնք արդի չեն․ «Եթե դրանք արդիականացվեն, ներդրողը, հասկանալով, որ ՀՀ-ում երկրաբանական արդի հաշվետվողականության ստանդարտներ են գործում, այդ մասով լրիվ կփոխվի նրանց վերաբերմունքը մեր ոլորտի նկատմամբ։ Կարևորագույն հարց է բարձր որակի ներդրողների ներգրավումը ՀՀ հանքարդյունաբերությունում։ ՀՀ-ում առաջին կարևորագույն քայլերից մեկը երկրաբանական մասով այդ փոփոխությունը կլինի, քանի որ երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է․ առանց դրա չկա, չի կարող լինել հանքարդյունաբերություն։ Ուստի, եթե այս փոփոխությունը հաջողի, կարևորագույն առաջընթաց կարող ենք գրանցել հանքարդյունաբերության ոլորտում»։

Վարդան Ջհանյանը հայտնեց, որ ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որտեղ քննարկվում են ոլորտի հարցերը այդ թվում՝ CRIRSCO-ի ստանդարտներին անցնելու հարցը։ Նա ասաց, որ այդ մասով մեծ աշխատանք են տարել, պատվիրել են ղազախ գործընկերների աշխատանքը․ «Ղազախստանը հետխորհրդային երկրներից միակն է, որն անցել է այս ճանապարհով, լավ օրինակ է տեսնել նրանց փորձը, հասկանալ՝ ինչքան արդյունավետ է եղել և ներդնել Հայաստանում»։

Վարդան Ջհանյանի փոխանցմամբ՝ դեռ հետազոտում են հարցը՝ հասկանալու ո՞ր տարբերակն է ՀՀ-ի համար ընդունելի․ «CRIRSCO-ի ստանդարտների ներդրումը ՀՀ-ում նպատակն է, բայց թե ինչ ճանապարհով, ինչ քայլերի հերթականությամբ դա պիտի արվի, կառավարության և ոլորտի ներկայացուցիչների որոշելիքն է։ Դեռ որոշում ենք՝ որ ճանապարհով է ամենաճիշտը գնալ»։  

Նշենք, որ համարյա բոլոր արևմտյան զարգացած տնտեսությունները ներկայացնող երկրները, որտեղ կա հզոր հանքարդյունաբերություն, անցել են CRIRSCO-ի ստանդարտներին։ Վարդան Ջհանյանը թվարկեց՝ Ավստրալիան, Կանադան, նաև Չիլին, Ղազախստանը։ Վստահեցրեց՝ այդ ստանդարտների անցման դեպքում հաշվետվությունների որակն էլ կբարձրանա, պետությունն էլ այդ համաշխարհային ստանդարտների համեմատությամբ կհասկանա՝ ինչ չափի պաշարներ ունի և ինչպես կարող է զարգացնել ոլորտն ու ընդհանրապես տնտեսությունը։

Քննարկման ընթացքում երկրաբաններն ու հանքարդյունաբերական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց կարծիքը հայտնեցին։ Նրանցից ոմանք փաստեցին՝ ընդերքը պետական է և կարևորեցին, որ պաշարների, երկրաբանական հաշվետվությունների հաստատումը պետք է լինի միայն պետական կառույցի կողմից։

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանն էլ ասաց․ «CRIRSCO ամբողջությամբ իր հաշվետվությունների համակարգով պաշտպանում է բիզնեսի շահերը։ Շուկայական հարաբերությունները մեզ ստիպում են, որ անցնենք դրան, որովհետև բիզնեսը ֆինանսավորելու համար անհրաժեշտ է բանկերին դիմել, իսկ բանկն ասում է՝ այս համակարգով եմ ուզում։ Միևնույն ժամանակ այդ անցումը կատարելու դեպքում ահռելի սովետական և նախկին սովետական ինֆորմացիա մենք ունենք, և դրա համապատասխանեցման կարիքը կա։ Առաջին հերթին հարկավոր է այդ համապատասխանեցման հարցի մասին մտածել, հետո դիմել CRIRSCO-ին»։


Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն Մարուքյան