Երևան, 12.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հարությունս ընկերասեր էր, կատակասեր, աշխատասեր». ջոկի հրամանատար Հարություն Հարությունյանն անմահացել է նոյեմբերի 14-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այնքան հանգիստ, խելոք երեխա էր։ Չի չարչարել ինձ որևէ հարցում։ Ամեն հարցում հարմարվող տղա էր։ Ընկերասեր էր, կատակասեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Հարությունի մայրիկը։

Հարությունը ծնունդով Արցախից է՝ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից։ «Այնտեղ ենք ապրել մինչև վերջ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարհանում կազմակերպվեց։ Մենք տեղափոխվեցինք եղբայրներիս մոտ՝ Ռուսաստան։ Այդ տարի Հարությունը պետք է գնար առաջին դասարան։ Մեկ տարի երեք ամիս այնտեղի դպրոցում սովորեց, մյուս երկու տղաներս ևս։ Բոլորը շատ լավ էին սովորում։ Ժողովի ժամանակ առաջին ուսուցչուհին Հարութիս տետրը բացած դրել էր գրատախտակի մոտ և որպես օրինակ էր ցույց տալիս դասարանի մյուս երեխաներին։ Զարմացած էին, որ պատերազմ տեսած երեխան, որ ռուսերեն խոսել չգիտի, այդքան սիրուն է գրում։ Հետո եկավ ամուսինս, ասաց, որ պատերազմը վերջանում է, պետք է վերադառնանք տուն։ Եղբայրներս թույլ չէին տալիս, բայց ամուսինս երեխաներին համոզեց, ու վերադարձանք Արցախ։ Դպրոցում շատ լավ է սովորել, մեկ նկատողություն դպրոցից չենք ստացել»։ Այնուհետև Հարությունը կրթությունը շարունակել է Ստեփանակերտի Մոսկովյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ «Պատմություն էր պարապում ընդունվելու համար, սիրում էր այդ առարկան»։

Հարությունը 2002-2004 թվականներին ժամկետային զինվորական ծառայության է անցել բանակում։ Ծառայել է Մատաղիսում, Թալիշում, Եղնիկներում և Կայծակներում։ Եղել է կրտսեր սերժանտ, ծառայության ընթացքում արժանացել է մի շարք պատվոգրերի։ Բանակից հետո Հարությունը շարունակում է կրթությունը, ավարտում համալսարանը։ Մայրիկն ասում է՝ որդին նախապատվությունը չէր տալիս քաղաքին. «Գյուղում սեփական բիզնես էր հիմնել։ Հետո նաև ընտանիք կազմեց, աղջիկ ունի։ Շատ էր սիրում գյուղը»։ Հարությունն անցել է Քառօրյա պատերազմի միջով, տուն վերադարձել «Արիության» մեդալով, շարունակել իր առօրյա կյանքը։

Չորս տարի անց Արցախում կրկին պատերազմ էր։ Սեպտեմբերի 27-ից Հարությունը կամավոր մեկնում է ռազմի դաշտ։ «Մեր գյուղը սահմանային էր, սահմանից 800 մետր էինք հեռու։ Գյուղի տղաներից շատերի հետ հենց առաջին պահից մեկնեցին ռազմի դաշտ։ Գրանցվել էին «Մարտունի 2»-ում։ Օրեր շարունակ այնտեղ են մնացել, պաշտպանել են այդ հատվածը, օգնել տարբեր հարցերում։ Այնտեղից իրենց տեղափոխել են Ամարաս։ Այնտեղ մեծ անտառ կար, որը մեր գյուղը բաժանում էր Վարանդայից (Ֆիզուլի)»։

Այնուհետև Հարությունի պայքարը հարազատ գյուղի համար էր. «Օրեր շարունակ այդ հատվածում էր՝ առանց հերթափոխի, գիշեր-ցերեկ։ Մեր տան մոտ էր, բայց տուն չէր գալիս»։

Իսկ հետո իրադարձությունները ֆիլմերի կադրերի պես են զարգանում։ «Անօդաչուն հարվածում է այն խրամատին, որտեղ տղաները հավաքվում էին, տեղը ֆիքսել էին։ Շատ տղաներ զոհվել էին, իմ տղան այդ ժամանակ չի վիրավորվում, բայց չեն կարողանում իրենց ընկերների մարմինները դուրս բերել, քանի որ թշնամու անօդաչուները վերահսկում էին տարածքը։ Երեկոյան պայմանավորվել էին, որ ավելի ուշ ժամի, այսինքն՝ մթով, գնան իրենց ընկերների մարմինների հետևից։ Հարությունս ջոկի հրամանատար էր, ռացիան իր մոտ էր, կառավարում էր իրավիճակը։ Օդում պտտվող թշնամական F16-ը երեկոյան վերադարձել է այն հատված, որտեղ մեր տղաների մարմիններն էին, հավանաբար նաև հասկացել էին, որ ընկերները գնալու են նրանց հետևից։ Հարութիս հետ խոսեցինք, հանգստացնում էր ինձ, որ ամեն ինչ լավ է։ Արձագանքում էի՝ ի՞նչն է լավ, եթե ընկերներդ զոհվել են։ «Մի անհանգստացի, իրենց բերելու ենք»»։

Հոկտեմբերի 29-ին Հարությունը ծանր վիրավորում է ստացել ընկերների մարմինները դուրս բերելու գործողության ժամանակ։ Տիկին Անժելան նշում է՝ այդ գործողության ժամանակ 30 տղաներից 16-ը զոհվում են։ «Բոլոր կանանց ու երեխաներին տարհանել էին գյուղից, մենք Երևանում էինք։ Ինձ գիշերը զանգահարեցին, թե Հարութից ի՞նչ լուր ունես, ասացի, որ զրուցել ենք։ Հետո պարզվեց, որ հիվանդանոցում է, ծանր վիրավորում ունի։ Վիրավորումը գլխի շրջանում էր։ Ստեփանակերտում երկու անգամ վիրահատել էին և տեղափոխել Երևան»։

Օրեր շարունակ Հարությունը պայքարում է կյանքի համար, երեք վիրահատության միջով է անցնում, բայց, ավաղ, գիտակցության չգալով՝ նոյեմբերի 14-ին անմահանում է հիվանդանոցում։ «Անընդհատ կոմայի մեջ է եղել։ Բժիշկն ասում էր՝ վիրահատությունից հետո, երբ ոտքի կանգնի, պատրաստ եղեք, որ գուցե խոսքի շեղումներ ունենա, ես միշտ ասում էի՝ ամեն ինչի կդիմանամ, միայն թե ողջ մնա տղաս։ Գլխում թունավոր մետաղի բեկոր է եղել, որն էլ թույլ չտվեց, որ անգամ վիրահատությունները որևէ արդյունք տան»։

Մայրիկն ասում է՝ որդին լուռ ու մունջ անցավ այդ օրերի միջով։ «Օրվա մեջ երկու անգամ թույլատրում էին իր մոտ՝ վերակենդանացման բաժանմունք մտնել։ Ամեն անգամ, երբ իր մոտ էի, աչքերից արտասուք էր հոսում։ Համբուրում էի գլուխը, նստում կողքին։ Ամենավերջին օրն էր, արդեն նկատելի էր, թե նա որքան է արտաքնապես փոխվում։ Բալաս շատ էր նիհարել։ Բժշկուհին ասում էր՝ երբ դուք խոսում եք, նա լսում է, հասկանում է ձեզ։ Վերջին օրն էլ աչքից արցունք կաթեց, իսկ հաջորդ առավոտյան արդեն զանգահարեցին և բոթը հայտնեցին»։

Հիմա տիկին Անժելան չի հաշտվում տարիներ առաջ կայացրած որոշման մեջ։ «Բոլորս Երևանում էինք, երբ Հարությունս մահացավ։ Մեզ առաջարկեցին նրան հուղարկավորել Եռաբլուրում։ Բայց քանի որ արդեն զինադադար էր, որոշեցինք՝ վերադառնում ենք մեր գյուղ։ Հարութս գյուղը շատ էր սիրում, ցանկացանք, որ այնտեղ լինի։ Այդ պատերազմի՝ գյուղից վերջին՝ 11-րդ զոհն էր։ Բոլոր տղաները հուղարկավորված են գյուղում։ Իսկ հիմա բոլորին թողել ենք այնտեղ ու եկել»։ Հարությունի «գործը»՝ ընկերների մարմինների՝ պատերազմի դաշտից դուրսբերումը, ավարտին է հասցրել նրա կրտսեր եղբայրը։ Եվ միայն զինադադարի կնքումից հետո է Արցախից Երևան հասել։

Ապրելու ուժի մասին. «Թոռնուհիս դարձավ ինձ ուժ տվողը։ Շատ նման է հայրիկին, անգամ չիմացող մարդիկ նկարով նմանեցնում են իրենց»։

Հ. Գ. - Կամավոր Հարություն Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Մաճկալաշեն գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոնալդուի 968-րդ գոլը (տեսանյութ) «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» (տեսանյութ) «Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան Երևանի Կապույտ մզկիթում Ալի Խամենեիի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվելԷպշտեյնի զոհերը քննադատել են Մելանյա Թրամփին Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Լուրջ անհամաձայնություններ կան Հորմուզի նեղուցի շուրջ Մերցի աշխատանքից դժգոհության մակարդակը հասել է նոր ռեկորդային նիշի. Bild Իրաքի խորհրդարանը Նիզար Ամիդիին ընտրել է երկրի նոր նախագահ Ապրիլի երկրորդ կեսն էլ կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իռլանդիայի Շենոն օդանավակայանում կացնով տղամարդը վնասել է ամերիկյան ռազմական C-130 Hercules ինքնաթիռը Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու հայրենավնաս, ազգակործան երևույթները. Վեհափառ «Միլանը» պարտվեց խոշոր հաշվով Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում Արամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանՀամլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ Ամերիկյան երկու ռազմանավ անցել է Հորմուզի նեղուցով. Հեգսեթ Եվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԳերմանիայում կոնտակտային լարը պոկվել եւ ընկել է ուղիղ արագընթաց գնացքի վրա Երևանում կայանալիք գագաթնաժողովից առաջ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին. Մակրոն Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները Հայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԻրան-ԱՄՆ բանակցությունները Պակիստանում մտել են փորձագիտական փուլ․ Tasnim Ժողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեք«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Արագ ի հայտ եկող կապտուկները կարո՞ղ են վկայել արյան քաղցկեղի զարգացման մասին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահԼավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Թուրքիայում Քայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանԹրամփը սպառնացել է վերսկսել հարվածներն Իրանին, եթե բանակցությունները տապալվեն Պենտագոնը հայտնել է, որ ռազմական գործողության ընթացքում խոցել է Իրանի պաշտպանական ձեռնարկությունների 90 տոկոսը Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, լռելու ժամանակը ավարտվել է․ Ալիկ ԱլեքսանյանՀայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները Մենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրին ուժեղ ղեկավար է պետք․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան «Ալաշկերտը» պարտության մատնեց «Արարատին»