Թուրքիայի հավաքականին Իսպանիայում թալանել են
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի վերջին տուրում Թուրքիայի ընտրանին հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ (2-2)։
Իսպանական Marca պարբերականի համաձայն՝ հավաքականների միջև կայացած խաղից հետո ինչ-որ անձինք գողացել են 200 հազար եվրո արժողությամբ շքեղ ժամացույցներ և մի քանի թանկարժեք մատանիներ՝ յուրաքանչյուրը 60 հազար եվրո արժողությամբ։ Այսինքն՝ վնասը գերազանցել է 300 հազար եվրոն։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան անմիջապես արձագանքել է՝ պաշտոնական բողոք ներկայացնելով տեղական իշխանություններին։
Նշվում է, որ տեղական ոստիկանությունը շատ արագ է արձագանքել միջադեպին՝ հայտնաբերելով հանցագործներից մեկին և վերադարձնելով գողացված իրերի մի մասը։
Հետևեք մեզ՝ այստեղ



