Բրոնզեդարյան բացառիկ խեցեղեն է հայտնաբերվել Բերդ քաղաքում
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի մարզի Բերդ քաղաքի Եղիշեի փողոցում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է յուրահատուկ խեցեղեն,:
Բանվորները սովորական շինարարական աշխատանքների ընթացքում նկատել են հնադարյա առարկաներ և դիմել Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Վերջինս րոպեների
ընթացքում ժամանում է և բանվորների օգնությամբ հողի շերտից զգուշությամբ դուրս բերել բացառիկ խեցեղեն՝ 3 հատ անոթ, որոնցից մեկը` գրեթե ամբողջական ու հրաշագեղ զարդանախշերով:
Առաջիկա օրերին «Պահպանության ծառայությունը» վերականգնող հնագետների է գործուղելու Բերդ համայնք: Տեղանքն ուսումնասիրելուց հետո միայն պարզ կդառնա շինարարական աշխատանքների հետագա
ընթացքը:
Մասնագետների նախնական գնահատմամբ՝ շինարարները պատահաբար «պեղել են» միջին բրոնզեդարյան դամբարան, անոթներից զատ երևացել են նաև մարդկային կմախքի մնացորդներ:
Հետևեք մեզ՝ այստեղ



