Վարդան Ղուկասյանի որդուն տանում են կալանքի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վարդան Ղուկասյանի որդուն տանում են կալանքի։ Նա այս պահին Երևանի քննչական բաժնում է։
Գյումրու քաղաքապետի՝ տնային կալանքի տակ գտնվող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է։
Նա սեպտեմբերի 12-ից տնային կալանքի տակ է՝ հարկադրանքի եղանակով շորթման մեղադրանքով։ Փաստաբանը դեռ մանրամասներ չի հայտնում ձերբակալման հանգամանքների մասին։
Քննչական կոմիտեից փոխանցմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»։
Լրատվամիջոցների տեղեկություններով էլ՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է երկու օր առաջ դատական նիստից հետո հնչեցրած արտահայտության համար, նրան Շիրակի մարզի քննչական բաժնի շենքի մոտից դիմակավորված ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



