Ռուսաստանը և Չինաստանը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել հակահրթիռային պաշտպանության հարցերի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել հրթիռային պաշտպանության և ռազմավարական կայունության հարցերի վերաբերյալ, այս մասին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը։
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ռազմավարական կայունության հարցերով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Մալյուգինը, իսկ չինական պատվիրակությունը՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի փոխտնօրեն Լի Չիջիանգը։
Կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել այդ ոլորտներում երկխոսության և փոխգործակցության մակարդակի և որակի վերաբերյալ և հաստատել են դրանք ամրապնդելու իրենց հանձնառությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



