Նոր Գեղիում բախվել են «Kia»-ն և թիվ 43 երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Նոր Գեղիում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Նվեր Խ․-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ավետիկ Ս․-ի վարած, թիվ 43 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքեները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և էլեկտրական հաշվիչ սարքերի տուփին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդներից Ավետիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «ԳԱԶել»-ը սպասարկում է Աբովյան-Նոր Գեղի թիվ 43 երթուղին։
Հետևեք մեզ՝ այստեղ



