Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բռնաճնշումների ժամանակաշրջան. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, համայնքներին և ստեղծարար Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի ներկա քաղաքական իրականությունը գնալով ավելի քիչ է հիշեցնում ժողովրդավարական համակարգ, և ավելի շատ՝ կենտրոնացված իշխանության կողմից համակարգված ճնշումների դաշտ։ Բռնաճնշումների թիրախում են Հայ առաքելական եկեղեցին, սրբազաններն ու եկեղեցականները, խոշոր գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, համայնքների ղեկավարներն ու քաղաքապետերը, ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ակտիվ հասարակական դեմքերը։ Այս ամենի ֆոնին ժողովրդավարության ամենակրքոտ «ջատագովները»՝ թե արտաքին գործընկերների, թե ներքաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների տեսքով, նախընտրում են չնկատել, թե ինչ է իրականում անում Փաշինյանական իշխանությունը Հայաստանում։

Պետական ռեպրեսիաների տրամաբանությունն արդեն վաղուց դուրս է եկել առանձին, մեկուսացված գործերի շրջանակից․ այն վերածվել է նոր «նորմալի», որտեղ իշխանությունը փորձ է անում վերաձևել հասարակական դաշտը՝ հանելով խաղից բոլոր նրանց, ովքեր ունեն հեղինակություն, անկախ դիրք և սեփական օրակարգ։ Եկեղեցին, համայնքային ընտրված ղեկավարները, բարերար-գործարարները հենց այդպիսի սուբյեկտներ են․ նրանք ժողովուրդից բխող լեգիտիմության այլընտրանքային աղբյուրներ են, որոնք բնականորեն չեն տեղավորվում ամբողջ վերահսկողությունը իր ձեռքում կենտրոնացնելու ձգտող իշխանության պատկերացման մեջ։

Հայ առաքելական եկեղեցին, իր հազարամյակների պատմությամբ, Հայաստանի ոչ միայն հոգևոր, այլև քաղաքակրթական ողնաշարն է։ Վերջին տարիների հարձակումները սրբազանների, հոգևորականության, եկեղեցական կառույցի վրա ուղղված են ոչ միայն կոնկրետ անձանց, այլ հենց այդ ողնաշարը կոտրելու քաղաքական նպատակին։ Երբ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Եկեղեցին դուրս մղվի հասարակական և հատկապես հանրային-քաղաքական գործընթացներից, դա նշանակում է՝ պետությունն ընտրել է իր ժողովրդի պատմական հիշողության և ինքնության դեմ դիմակայության ճանապարհ։

Նույն տրամաբանությունն է գործի դրվում համայնքների ղեկավարների, քաղաքապետերի, տեղական ինքնակառավարման մարմինների դեմ։ Տեղական իշխանությունը, եթե անշեղորեն ներկայացնում է համայնքի շահը, միշտ վտանգ է կենտրոնական իշխանության համար, որը չի ուզում իր վերահսկողությունից դուրս ինքնուրույն կարծիք ունեցող կենտրոններ։ Երբ համայնքապետերի և ավագանիների նկատմամբ քրեական գործեր են շղթայական կերպով հարուցվում, դա շատ դեպքերում չի նշանակում արդարության վերականգնում, այլ՝ քաղաքական ենթակայության պարտադրում։ Փաստացի, իշխանությունն ասում է․ «Կամ լիակատար ենթարկվում եք, կամ դուրս եք խաղից»։

Սրան գումարվում է գործարար-բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական և իրավական ճնշումների շղթան, որն արդեն անկարելի է դիտարկել զուտ տնտեսական կամ իրավական վեճի հարթության վրա։ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ եղել է խոշոր ներդրումների, բարեգործական ծրագրերի, ենթակառուցվածքային և սոցիալական նախագծերի առանցքային դերակատար։ Նրան ազատությունից զրկելով, նրանից խլելով բիզնեսն ու ունեցվածքը, իշխանությունը ոչ միայն մի մարդու է հարվածում, այլ ուղերձ է հղում ամբողջ տնտեսական ոլորտին և հատկապես՝ արտերկրում ապրող հայ ներդրողներին։ Այդ ուղերձը շատ պարզ է․ «Ոչ ոք ապահով չէ, եթե այս իշխանությանը փողը կամ բիզնեսը պետք է»։

Սա ամենածանր հարվածներից մեկն է Հայաստանի տնտեսության և ապագա զարգացման հեռանկարի համար։ Ո՞վ կցանկանա ներդրում անել մի երկրում, որտեղ տեսնում է, թե ինչպես են պետական լծակներով ճնշում գործադրում սեփական երկրի նկատմամբ իրենց պատասխանատվությունն ապացուցած խոշոր գործարարների վրա, ինչպես են փորձ անում յուրացնել նրանց ստեղծածը և այդ ամենը ներկայացնել որպես «օրինական գործընթաց»։ Դրա հետևանքը ոչ միայն հնարավոր նոր ներդրումների բացակայությունն է, այլ նաև արդեն ներմուծված կապիտալի հեռանալու ռեալ վտանգը։

Ստեղծված իրավիճակում արժե առանձնացնել Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից, որը շատ ավելի լայն իմաստ ունի, քան պարզապես անձնական պաշտպանության փորձ։ Այդ ուղերձը փաստացի քաղաքական-հոգևոր տեքստ է, դիմում է ուղղված ամբողջ հասարակությանը՝ հուսահատության դեմ, վախի մթնոլորտի դեմ, արժանապատվության արժեզրկման դեմ։

Սամվել Կարապետյանը գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեզ այն մեծ աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից անցած օրերին։ Լինեք փողոցում՝ հանրահավաքի, դատարանի առաջ՝ միասնականություն ցուցաբերելու, թե ձեր տներում՝ էկրանին նայելիս ու արդարության սպասելիս, ձեր աջակցությունը տեսանելի է, չափազանց թանկ է ու պարտավորեցնող է ինձ համար:

Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք այս շրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից և ցինիկ դատավարություններից։

Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք։ Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի։

Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, մեր պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք, միևնույնն է, հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածե՛ք։

Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:

Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով»։

Այս ուղերձում միավորվում են մի քանի առանցքային շեշտադրումներ, որոնք շրջանցելն անմիտ կլիներ։ Նախ՝ նա ճշգրիտ բնութագրում է այն «փոքրիկ խմբակը», որը բռնազավթել է իշխանությունը և փորձում է սեփական իշխանության ժամանակավոր պահպանումը ներկայացնել որպես պետականության պահպանում։ Երբ ասում է՝ «գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի», այստեղ ձևակերպվում է Հայաստանի այսօրվա գլխավոր հակասությունը․ իշխանությունը կարող է կարճաժամկետ հաջողությունների հասնել ճնշումների, վախի և ապօրինությունների միջոցով, բայց այդ մեթոդներով ոչ երբեք հնարավոր չէ պահել երկիրը, ուժեղացնել պետականությունը, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ապագան։

Երկրորդ՝ ուղերձում հստակ մերժվում է հուսահատության մշակույթը, որը նպատակաուղղված տարածում է գործող վարչախումբը՝ փորձելով մարդկանց համոզել, թե «ոչինչ չի փոխվելու», «բոլորը նույնն են», «լավը չի լինելու»։ Հուսահատ մարդը հեշտ կառավարելի է, բայց միաժամանակ՝ անպաշտպան իր երկրի և սեփական կյանքի նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ։ Երբ Սամվել Կարապետյանը կոչ է անում «մի՛ հուսահատվել», դա միայն բարոյական սփոփանք չէ, այլ քաղաքական դիրքավորում՝ պայքարը շարունակելու, արժանապատվությունը վերականգնելու կոչ։

Երրորդ՝ այդ ուղերձում կարևոր է պատմական հիշողության շեշտադրումը։ Հայ ժողովուրդը բազմիցս անցել է վարագույրից այն կողմ․ կորուստներ, ցեղասպանություն, պատերազմներ, շրջափակումներ, պետականության կորստի և վերականգնման ցիկլեր։ Սակայն միշտ եղել է մի բարակ, բայց ամուր լար, որը թույլ է տվել դուրս գալ ամենածանր իրավիճակներից․ կամքի նպատակասլացությունը, հավատը սեփական ճանապարհի հանդեպ և ազգային արժանապատվության զգացումը։ Այս պատմական հիշողության ակտիվացումը այսօր առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետև իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ հիշողությունը մթագնի, որպեսզի քաղաքացին իրեն տեսնի ոչ թե որպես պատմության սուբյեկտ, այլ՝ որպես վարչական որոշումների լուռ ենթակա։

Բռնաճնշումների այս լայն ճակատում առանձնահատուկ մտահոգիչ է արտաքին աշխարհից եկող լռությունը։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ դասախոսում էին Հայաստանի հանրությանը ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների մասին, այսօր նախընտրում են «չնկատել» ոչ միայն Եկեղեցու և հոգևորականության դեմ իրականացվող հարձակումները, ոչ միայն ընդդիմադիրների, համայնքապետերի, գործարարների նկատմամբ կիրառվող կեղծ քրեական գործերը, այլև տնտեսական ազատության հիմքերի խարխլումը։ Այդ լռությունը միայն կարճաժամկետ քաղաքական հարմարության արտահայտություն չէ․ այն նաև բարոյական պարտության նշան է։

Այնուամենայնիվ, Հայաստանի ներսում ընդդիմադիր ուժերը չեն հուսահատվում, ինչի մասին վկայում են թե՛ հրապարակային պայքարը, թե՛ դատարանների ու փողոցների մեջ շարունակվող ներկայությունը, թե՛ հասարակական-քաղաքական նոր նախաձեռնությունները։ Չնայած ռեպրեսիաների այս ալիքին, դեռ կա կենսական միջուկ, որը չի համակերպվում պետության վերածմանը մի փոքր խմբակի շահերը սպասարկող մեխանիզմի։ Այս միջուկի գոյության փաստն է, որ հնարավորություն է տալիս ասել՝ Հայաստանը դեռ վերջնականապես չի կորցրել իր ապագան։

Մնում է ամենաիմաստալից եզրակացությունը․ բռնաճնշումները երբեք չեն լինում ինքնանպատակ։ Դրանք միշտ վկայում են իշխանության խորացող վախերի, աճող անլեգիտիմության և ապագայի նկատմամբ սեփական անվստահության մասին։ Որքան ավելի հաճախ են բանտերը լցվում հոգևորականներով, համայնքապետերով, գործարարներով, ընդդիմադիրներով, այնքան ավելի պակաս է դառնում այն քաղաքական հենարանը, որի վրա կանգնած է գործող վարչախումբը։

Հետևաբար, այս օրերին Հայաստանի համար գլխավոր խնդիրը ոչ միայն անհատների ազատության հարցն է, թեև դա չափազանց կարևոր է, այլ ամբողջ համակարգի ուղղությունը․ կշարունակի՞ Հայաստանը սահել դեպի լիակատար վերահսկողության, վախի և ապօրինության մոդել, թե՞ օգտվելով պատմական փորձից, հասարակության ներքին կամքից և նման ուղերձների հաղորդած հույսից, կընտրի արժանապատվության, ինքնիշխանության և իրական ժողովրդավարության ճանապարհը։

Ի վերջո, ինչպես գրում է Սամվել Կարապետյանը, հաղթանակի ճանապարհը պիտի անցնի «մեր ձևով»։ «Մեր ձևը» այն է, երբ իշխանությունը ոչ թե բռնաճնշումների, այլ ժողովրդի վստահության վրա է կանգնած, երբ Եկեղեցին, համայնքներն ու ստեղծարար գործարարները ոչ թե հետապնդման թիրախ են, այլ՝ գործընկերներ ազգային պետություն կառուցելու ճանապարհին, երբ ազատ քաղաքացու արժանապատվությունը բարձր է ցանկացած անցողիկ իշխանությունից։

Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա