Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
NEWS.am-ի տեղեկություններով այսօր ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ համայնքապետարանի պաշտոնատար անձը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով։
Նշենք, որ համայնքապետարանի ևս երկու աշխատակից է այսօր բերման ենթարկվել:
Հետևեք մեզ՝ այստեղ



