Խոշոր վթար՝ Զովունիում, բախվել են «Toyota»-ներ ու «Tesla», 3 վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են 2 «Toyota» և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում «Tesla»-ի վարորդն ու մյուս «Toyota»-ի վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները:
Հետևեք մեզ՝ այստեղ



