Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է պաշտոնավարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖելիքս Ցոլակյանն այս պահին դեռ շարունակում է պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ: Մարզպետի պաշտոնանկության հետ կապված լուրերի մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Ցոլակյանը նշեց, որ ինքը ոչինչ չի կարող ասել: «Այս ամենի մասին տեղյակ եմ այնքան, որքան ներկայացվում է զանգվածային լրատվամիջոցներում: Այս պահին այլ բան չեմ կարող ավելացնել»,-ասաց Ցոլակյանը` զերծ մնալով նաև քաղաքական այլ հարցերի գնահատական տալուց:
Հայաստանի Հանրապետական և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները նախնական համաձայնություն են ձեռք բերել կոալիցիոն կառավարություն կազմելու: Նախնական տեղեկություններով` ՀՅԴ-ն կստանա ոչ միայն նախարարական երեք պորտֆել, այլ մարզպետի երկու պաշտոն: Նշվում է, որ ՀՅԴ մարզպետներ կնշանակվեն Շիրակի և Արագածոտնի մարզերում: Վերջնական պայմանավորվածությունների մասին քաղաքական ուժերը խոստացել են հայտնել շաբաթվա վերջին:



