Կարճատև մառախուղ․ ինչ եղանակ է սպասվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19-24.11.2025թ.)
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։
Երևան քաղաքի նոյեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 19.0°C (1995թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 8.9°C (1952թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 5.1°C
Հետևեք մեզ՝ այստեղ



