Team Telecom Armenia-ի սակագնային փաթեթներում կկատարվեն պայմանների և սակագների փոփոխություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայտարարում է սակագնային փաթեթներում փոփոխություններ կատարելու մասին:
Փաթեթներից որոշներում կլինի ներառումների ավելացում՝ առանց փաթեթների սակագնային փոփոխությունների: Որոշ փաթեթներում կկատարվեն թե՛ ներառումների, թե՛ սակագների փոփոխություններ:
Այսպիսով, դեկտեմբերի 17-ից կփոփոխվեն մի շարք կանխավճարային և հետվճարային սակագնային փաթեթների ներառումները և սակագները:
COMBO, COSMO փաթեթների դեպքում բջջային ներառումները կավելանան՝ համապատասխան տվյալ սակագնային փաթեթին, սակայն սակագնային փոփոխություն չի կատարվի։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն տեղեկացնում է, որ բաժանորդները սակագնային փաթեթների նոր պայմաններին և սակագներին կարող են ծանոթանալ ստորև հղումով և, անհրաժեշտության դեպքում, անցում կատարել այլ սակագնային փաթեթի:
Հարցերի դեպքում բաժանորդները կարող են այցելել Team-ի վաճառքի և սպասարկման մոտակա կենտրոն կամ զանգահարել 100 կարճ համարին:
Սակագնային փաթեթների փոփոխությունները՝ կից հղումով՝
http://telecomarmenia.am/tp-changes:



