Մենք չենք հանձնվում. Էդուարդ Սպերցյանը` Պորտուգալիայից կրած պարտության մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլում Պորտուգալիայից կրած գերխոշոր` 9:1 հաշվով պարտությանը:
«Ֆուտբոլում այդպես էլ է լինում: Բայց նման հանդիպումները մեզ ավելի մեծ մոտիվացիա են տալիս աճելու համար: Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել, ամեն ինչ առջևում է: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ»,- սոցցանցերի իր էջերում գրել է Սպերցյանը:
Հիշեցնենք, որ երեկ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պորտու քաղաքում մրցեց Պորտուգալիայի հետ և զիջեց 9:1 հաշվով:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



