Ադրբեջանում դպրոցը դարձել է հակահայկական քարոզչության, այլ ոչ թե կրթության վայր. ադրբեջանցի լրագրող (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը հրապարակել է ադրբեջանական դպրոցից մի տեսանյութ, որն ակնհայտ հայատյաց քարոզչություն է: Տեսանյութում զինվորական համազգեստով չափահաս տղամարդիկ բեմադրում են աշակերտի կողմից մարմնավորած «հայի» ձերբակալությունը: Նրանք ձևացնում են, թե ատրճանակ են ուղղում նրա գլխին և պահանջում, որ նա մի քանի անգամ կրկնի «Ղարաբաղն Ադրբեջան է» արտահայտությունը:
«Նայեք այս խելագարությանն ադրբեջանական դպրոցում: Ահա թե ինչպես են նրանք լվանում երիտասարդության ուղեղը: Դպրոցը դարձել է քարոզչության, այլ ոչ թե կրթության վայր: Աշակերտները բեմադրում են հայի գերեվարումը և ստիպում նրան ասել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»: Ի՜նչ ամոթալի տեսարան կրթական համակարգի համար», - գրել է Ահմեդովը:
Հետևեք մեզ՝ այստեղ



