Նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օրն է. ԶՊՄԿ-ն շնորհավորում է բոլոր ուսանողներին օրվա կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶՊՄԿ-ն շնորհավորում է բոլոր ուսանողներին օրվա կապակցությամբ։
Սիրելի ուսանողներ, դուք զարգացումների և նորարարությունների դարում եք ապրում․ գնահատեք ձեր ժամանակը և շարունակաբար զարգացեք, ձևավորեք ձեր կայուն ու մրցունակ ապագան։
Հանքարդյունաբերությունն այսօր գիտահեն ոլորտ է, որտեղ կարող եք գտնել ձեր մասնագիտական աճի լայն հնարավորություններ։
ԶՊՄԿ-ն սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է ուսման վճարների փոխհատուցման քաղաքականությունը՝ ըստ առաջադիմության։
Մենք խրախուսում ենք կրթության շարունակականությունը և այս համատեքստում ֆինանսավորում ենք մեր ուսանող-աշխատակիցների մասնագիտական ուղղվածությամբ կրթության ծրագրերը:
2024 թվականին այս ծրագրով փոխհատուցվել է 1600-ից ավելի ուսանողի ուսման վճար։
ԶՊՄԿ-ն բաց է նաև այն ուսանողների համար, ովքեր նախաձեռնողականություն են դրսևորում` ճանաչողական այցերի միջոցով տեղում ծանոթանալու ոլորտի գործունեությանը:
Ուրախ ենք արձանագրել, որ այցելությունների թիվն աճում է:
Շնորհավորում ենք բոլոր ուսանողներին և մաղթում շարունակական առաջադիմություն, նոր ձեռքբերումներ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



