Ծնողները uպանել են նորածնին և մաuնատել նրա մարմինը մuաղացով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դոնի Ռոստովում ծնողներին կասկածում են իրենց ութ ամսական երեխայի սպանության և անդամահատման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ հղում անելով իր աղբյուրին։
Դեպքը տեղի է ունեցել Պլատոն Կլյատի փողոցի մի տանը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ծնողներն են սպանել աղջկան։ Նրա մահը հաստատելուց հետո տղամարդն ու կինը մասնատել են նորածնին մսաղացով։ Մարմինը դրվել է մի քանի պլաստիկ տոպրակների մեջ և թաքցվել սառցախցիկում։
Այս մանիպուլյացիաներից հետո ընտանիքի մայրը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձինք ներխուժել են իրենց տուն։ Նրանք, իբր, գազով թունավորել են զույգին, և ծնողները հետագայում պարզել են, որ իրենց երեխան անհետ կորել է։
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները չհավատացին այս պատմությանը, բայց գնացին նշված հասցեով։ Նրանք զույգից առգրավեցին դանակներ, էլեկտրական մսաղաց և մնացորդներով լի պարկեր։
Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով ՝ ծնողների դեմ հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի սպանության համար:
«Քրեական հետաքննության ընթացքում մեղադրյալները նախնական կալանքի տակ են գտնվել», - հայտնել են քննիչները։
Հետաքննությունն այժմ ավարտված է։ Նյութերը ներկայացվել են դատարան՝ գործի ըստ էության քննարկման համար։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



