Գերմանիայում կոշտ քննադատությունից հետո չեղարկվել է Հոլոքոստի հետ կապված ցուցանմուշների աճուրդը
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին կիրակի օրը հայտարարել է, որ Գերմանիայում չեղարկվել է Հոլոքոստի արտեֆակտների վիրավորական աճուրդը՝ փոխանցելով տեղեկությունն իր գերմանացի գործընկերոջից։
Սիկորսկին այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ ընդգծելով, որ ինքը և Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը «համաձայնել են, որ նման սկանդալը պետք է կանխվի»։
Լեհ բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել Վադեֆուլին՝ աճուրդի չեղարկման մասին տեղեկության համար։
Ավելի վաղ Հոլոքոստը վերապրած անձանց մի խումբ կոչ էր արել գերմանական Felzmann աճուրդային տանը չեղարկել Հոլոքոստի հարյուրավոր արտեֆակտների վաճառքը, այդ թվում՝ բանտարկյալների կողմից գրված նամակներ և այլ փաստաթղթեր, որոնցում նշված անուններով հնարավոր է նույնականացնել բազմաթիվ մարդկանց։ Աճուրդի մասին տեղեկատվությունը, որը կիրակի առավոտյան տեղադրված էր Felzmann աճուրդային տան կայքում, արդեն կեսօրին անհետացել է։
Հետևեք մեզ՝ այստեղ



