Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի հաղթանակները
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում ընթանում են վերջին տուրի հանդիպումները։
D խմբում եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած Ֆրանսիան հյուրընկալվեց Ադրբեջանին եւ առավելության հասավ 3:1 հաշվով։
Ուկրաինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Իսլանդիային եւ գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով փլեյ-օֆֆում պայքարը շարունակելու իրավունք։
K խմբում 8-րդ հաղթանակը տարավ Անգլիայի հավաքականը, որը հյուրընկալվեց Ալբանիային՝ 2:0։ Դուբլի հեղինակ դարձավ «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։
Ալբանիան երկրորդն է եւ հանդես կգա փլեյ-օֆֆում։
ԱԱ-2026, եվրոպական գոտի, ընտրական մրցաշար, վերջին տուր
D խումբ
Ադրբեջան - Ֆրանսիա՝ 1:3 (տեսանյութ)
Ռենատ Դադաշով, 4 - Ժան-Ֆիլիպ Մատետա, 17, Մագնես Ակլիուշ, 30, Շահրուդին Մագոմեդալիեւ, 45, ինքնագոլ
Ուկրաինա - Իսլանդիա՝ 2:0 (տեսանյութ)
Ալեքսանդր Զուբկով, 83, Ալեքսեյ Գուցուլյակ, 90+3
Հետևեք մեզ՝ այստեղ



