Արտակարգ դեպք․ Զապորոժիեի ատոմակայանում էլեկտրահաղորդման գիծ է անջատվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում անջատվել է «Դնեպրովսկայա» էլեկտրահաղորդման գիծը։
Այն երկուսից մեկն է, որ մատակարարում է ատոմակայանի սեփական էլեկտրաէներգիան։
«Ներկայումս ԱԷԿ-ի սեփական էլեկտրաէներգիան մատակարարվում է «Ֆեռոսպլավնայա-1» գծից: Անվտանգության սահմանափակումների կամ պայմանների խախտումներ չեն գրանցվել: Անձնակազմը վերահսկում է իրավիճակը», - հայտնել է ԶԱԷԿ-ի մամուլի ծառայությունը:
Ըստ կառույցի՝ ատոմակայանի բոլոր բլոկները մնում են «սառը անջատման» վիճակում, և սարքավորումների սպասարկումն իրականացվում է խստորեն կանոնակարգերին և ճառագայթային անվտանգության չափանիշներին համապատասխան:
Զապորոժիե մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից հետո ավելի քան 5000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, գրել են ԶԼՄ-ները։
Հետևեք մեզ՝ այստեղ



