Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ Հարություն Խաչիկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀարություն Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել
Շատ էինք ահազանգեր ստանում, որ ուրացողների դաշինքի իշխանության կազմած ընտրացուցակներում լիքը շեղումներ կան, բայց որ էս խելքի տոպրակները կբռնեին ու ընդդիմադիր ավագանու թեկնածուի տան հասցեում օտար մարդկանց կհաշվառեին, այ դա արդեն նոււյնիսկ ամենազավեշտալի երազում չէինք կարող պատկերացնել։
Այսօր որոշեցի ստուգել ընտրական ցուցակները ու ինչ հայտնաբերեմ․ իմ հասցեում՝ Վաղարշապատի Սպարապետ Վ.Սարգսյան 65Ա տանը հաշվառված են հավելյալ 9 անձինք։ Նշեմ, որ նրանք որևէ կապ չունեն տվյալ հասցեի հետ և թերևս եկել ու մեր տանն են հաշվառվել ժողովրդավարության բաստիոնից։
Հարգելի՛ վաղարշապատցիներ, հորդորում եմ, որ դուք էլ ուսումնասիրեք՝ ձեր հասցեներում օդից, գետնի տակից, Երևանից, հարևան երկրներից կամ մեկ այլ տեղից որևէ այլ անձանց սրանք հո չե՞ն բերել ու հաշվառել։ Իսկ նման խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղյակ պահել «Մայր Հայաստանի» շտաբին։
Հա, ի դեպ, էս ուրացողներին ասեմ, որ ինչքան էլ ձեզ պատառոտեք, պատեպատ տաք, մեկ է՝ չի ստացվելու։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



