Երեք տարեկան տղան ընկել է բնակելի շենքի վերելակի հորանը. (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վորոնեժում երեխան ընկել է վերելակի հորանը՝ վերելակի դռանը հենվելուց հետո, հայտնում է «Իմ և քո Վորոնեժը» Telegram ալիքը:
Դեպքը տեղի է ունեցել, երբ Կրիմսկի Քվարտալ բնակելի համալիրի շենքի վերելակի դռանը մոտեցել է մի երեխա և հենվել դրան։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են դուռը բացում ուժով, և տղան երեք հարկից ընկնում է հորանի մեջ։ Երեխայի հայրը անմիջապես ցատկել է նրա հետևից և որդուն դուրս քաշել։ Հարևանները, լսելով միջադեպը, կանգնեցրել են վերելակը։
Տղան ընկնելու հետևանքով գլխի և մեջքի վնասվածքներ է ստացել, սակայն կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել։ Բնակիչները նշում են, որ նորակառույց շենքի վերելակները երկար ժամանակ ընդհատվել են և մտահոգություն են առաջացնում նաև անընդհատ աղմուկի և անսարքությունների պատճառով։
Տեսանյութն՝ այստեղ
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



