Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երբ նեղսրտում եմ, մտածում եմ, որ Սուրենը չէր ցանկանա ինձ ընկճված տեսնել, այնպես եմ ապրում, որ տղայիս անունը բարձր պահեմ». հրետանու նշանառու Սուրեն Բաբայանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ակտիվ երեխա էր, բայց անկարգ չի եղել։ Եթե գիտեր՝ մի բանը սխալ է, ինձ դուր չի գա, երբեք չէր անի, որ հանկարծ նկատողություն չստանար։ Ընկերասեր էր, հեշտությամբ էր շփվում երեխաների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աշխենը՝ Սուրենի մայրիկը։

Սուրենը ծնունդով Գառնիից է։ Այստեղ է իր մանկությունն ու պատանեկությունն անցել, այստեղ է դպրոց հաճախել։ «Մինչև 4-5-րդ դասարան լավ է սովորել։ Կարգ ու կանոնը պահող աշակերտ էր։ Սիրել ի առարկան նկարչությունն էր։ Մեր գյուղում՝ մշակույթի տանը, նկարչական խմբակ կար, մի քանի ամիս հաճախեց։ Տարբեր միջոցառումների է մասնակցել։ Բայց հետո մի օր ասաց՝ նկարել սիրում եմ, բայց այդտեղ, կարծես, օրս չանցնի։ Շատ սիրուն էր նկարում, կարող էր ինչ-որ պատկեր տեսնել, ասենք՝ գրքի կազմին, և նույնությամբ նկարել։ Կարծում էինք, որ գուցե նկարչական ուղղությամբ կրթությունը կշարունակի, բայց արդեն հասուն տարիքում հայտարարեց՝ ուզում եմ լավ խոհարար լինել։ Դպրոցի վերջին տարիներին մեզ մոտ ռեստորան կար, այնտեղ որպես խոհարարի օգնական էր աշխատում։ Սիրում էր այդ գործը։ Մտքեր ուներ դպրոցն ավարտելուց հետո խոհարարական դպրոցում սովորելու։ Տանն էլ էր սիրով պատրաստում։ Մինչև դպրոցն ավարտելն աշխատեց, իր և քույրիկի՝ ավարտական դասարանի հետ կապված բոլոր ծախսերը հոգաց։ Ասում էր. «Մա՛մ, ես քեզ այս ձևով կօգնեմ»»։

Դպրոցն ավարտելուց հետո Սուրենը որոշեց՝ բանակից վերադառնալուց հետո հստակ կհասկանա, թե որտեղ է սովորելու։ «Շատ էր սիրում սպորտով զբաղվել, հիմնականում ուժային վարժություններ էր անում, ծանրաձող էր պատրաստել և տանը պարապում էր։ Արդեն բանակում որոշեց՝ զորացրվելուց հետո Ֆիզկուլտ ինստիտուտ կընդունվի։ Ուժային վարժություններն էին իրեն գրավում։ Տան պայմաններում պարապել էր, մկանոտ էր, տեսնողները զարմանում էին։ Նույն կերպ նաև բանակում ծառայելիս էր մարզվում։ Ընկերները պատմում են՝ կանչում էինք Սուրենին, որ նստեինք, միասին սուրճ խմեինք, նա արձագանքում էր՝ պետք է պարապեմ։ Իր համար դա հաց ու ջրի պես անհրաժեշտություն էր դարձել։ Իր ներսում այդ կարգապահությունը կար, մի քանի ընկերներով միասին մշտապես մարզվում էին։ Մեկ անգամ Քարվաճառում մրցումների մասնակցեցին, տղաներն առաջին հորիզոնականն էին զբաղեցրել։ Մեկ անգամ էլի Արցախում ձողից կախված ձգում վարժություն էր կատարել։ Ինձ էլ ասաց. «Ես ինձ գերազանցեցի, եթե 40-45 հատ ձգում էի անում, ապա այս անգամ 50 ձգում եմ արել»»։

2019 թվականի հունվարի 8-ին է Սուրենը մեկնել ժամկետային զինծառայության։ Ծառայել է Լուսակերտում, հետո տեղափոխվել է Կապան։ Սուրենը եղել է հրետանու նշանառու։ «Սիրով է մեկնել ծառայության. «Գնամ, գամ, որ իմ անելիքներն իմանամ։ Գիտեմ, որ դա իմ պարտքն է»։ Երբեք չի տրտնջացել, որևէ բան չի խնդրել մեզանից։ Ամեն ինչից շատ գոհ էր, եթե անգամ դժվարություններ եղել են, դրանց մասին երբեք չի բարձրաձայնել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ամեն տարի Կապանի զորամասը մեկ ամսով գարնանը և մեկ ամսով աշնանը գնում էր Ջրականի «պոլիգոններ»։ Սուրենը վերջին անգամ պետք է գնար, հունվարին զորացրվելու էր։ Սեպտեմբերի 4-ին գնացին Ջրական զորավարժությունների։ Իսկ պատերազմի օրը հայտնվեցին մարտական գործողությունների առաջնագծում, առաջին կրակոցներն իրենց վաշտի վրանների ուղղությամբ են եղել։ Իսկ մեզ թվում էր, որ նա ապահով տեղում է։ Սեպտեմբերի 27-ին զանգահարեց, զրուցեցինք։ Իրենց վաշտից արդեն զոհված կին զինծառայող կար, վիրավորներ։ Երբ հրամանատարները եկան մեր տուն, պատմեցին, որ վտանգի զգացողություն ունեցել են, վրանները թողել են այդ տեղում, իսկ զինծառայողներին տեղափոխել են, բայց այնպես է ստացվել, որ զոհերից ու վիրավորներից խուսափել չի ստացվել։ Մյուս տղաները փրկվել են այդ օրը»։

Տիկին Աշխենն ասում է՝ վախ կար ներսում, բայց վատագույն մտքերն իրենից վանում էր, չէր էլ կարող պատկերացնել, որ նման վերջաբան կլինի։ «Այդ օրն ասաց, որ չի կարող շուտ-շուտ զանգել, բայց հարմար պահի անպայման կապ կհաստատի։ Զանգեց սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը։ Ձայնը խորքից էր գալիս, կապը կտրտվում էր, ուղղակի ասաց, որ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Ես էլ իրեն միայն հորդորում էի զգույշ և ուշադիր լինել։ Այդ ժամանակ խորհուրդ էին տալիս հեռախոսով երկար չխոսել, որ տեղները չորոշեն։ Ես փորձում էի կարճ խոսել, միակ խնդրանքս էր իրեն՝ զգույշ և ուշադիր եղեք։ Դա եղավ իր վերջին զանգը։ Սեպտեմբերի 28-29-ին տղաները սարսափելի մարտերի մեջ էին եղել, մինչև անգամ ադրբեջանական զինապահեստ էին ոչնչացրել։ Անգամ իրենց ասել էին, որ դրա համար պարգևատրում կունենան։ Ոչ ոք չէր մտածում, որ այդքան երկար կտևի պատերազմը, երևի անգամ տղաները մտածել էին, որ կվերջանա, արձակուրդ կգան։ Բայց իրենց տեղը ֆիքսել էին։ Հրամանատարությունը, հասկանալով, որ նրանք նշանառության տակ են, տղաներին նահանջի հրաման է տվել։ Նրանք 7-8 գրադ են ունեցել, կեսն արդեն վնասված է եղել։ Ասել էին՝ որ գրադն անվնաս է, դրանով հետ եկեք։ 9 հոգով գրադի վրա նստած գալիս են, բայց չեն հասնում իրենց ընկերների մոտ, իրենց գրադին հարվածում են։ Իննից յոթը զոհվում են։ Ողջ մնացած տղաներից մեկն է մեզ այս ամենը պատմել»։ Սեպտեմբերի 30-ին է անմահացել Սուրենը։ Վայրը Ջրականն էր։ Նա շուտ է տուն «վերադարձել»։

Ապրելու ուժի մասին։ «Երբ նեղսրտում եմ, մտածում եմ, որ Սուրենը չէր ցանկանա ինձ ընկճված տեսնել։ Ամեն բան անելուց մտածում եմ, թե ինչ կասեր Սուրենը։ Չեմ չարացել մարդկանց և աշխարհի վրա։ Այնպես եմ ապրում, որ տղայիս անունը բարձր պահեմ, տղայիս հիշատակը պետք է վառ պահեմ։ Սկզբում շատ բարդ էր, բայց հետո իմ մեջ ուժ գտա։ Ես իմ որդուն հետ չեմ բերի, բայց Սուրենս զույգ քույրիկ ունի։ Մտածում եմ՝ պետք է ամուր լինել հանուն աղջկաս։ Նա ինձ ուժ տվեց, որ դադարեմ լաց լինել, շարունակեմ ապրել։ Աղջիկս իր ծննդյան օրերը հիմա այնքան ծանր է տանում, ասում է՝ չգիտեմ՝ ուրախանամ, թե տխրեմ, որ ծնվել եմ։ Տարիներ շարունակ միասին նշեցին ծնունդը, այդ օրը իրար ժպտալով ասում էին՝ հիմա ես քեզ շնորհավորեմ, թե դու ինձ»։

Գառնիում Սուրենի և նրա մանկության ընկերոջ՝ Միքայելի ընտանիքները հուշաղբյուր են կառուցել։ «Անցորդները կանգնում են, կարդում անունները, հարցնում իրենց մասին։ Դա էլ իրենց ապրեցնելու մի տարբերակ է»։

Հ. Գ. - Սուրեն Բաբայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ 2021 թվականի հունվարի 28-ին Կապանի զորամասում հուշակոթող է տեղադրվել՝ ի հիշատակ զորամասի անմահացած 28 տղաների։ Հուղարկավորված է Գառնիի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերՀայրը փորձել է փրկել բանջարեղենի փոսում խեղդված դստերն ու կնոջըՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՄահացել է Շիրակ Թորոսյանի մայրըՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Ողբերգական դեպք Արարատի մարզում. 13-ամյա աղջիկը կյանքից հեռացել է, չարաշահել է էներգետիկները Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր ԿամենդատյանԸնտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանՎրեժխնդրությո՞ւն, թե՞ պետական կառավարում. ո՞ւր է գնում ՀայաստանըԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ»Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև ՖախուրյանըԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան