Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հաշտություն չի կարող լինել այն միջավայրում, որտեղ մեկ կողմը դատում է մյուսի ղեկավարությանը, առաջադրում է տարածքային պահանջներ և հարցականի տակ է դնում հայկական պետականության իրավական ու պատմական հիմքերը․ քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բաքվում ավարտվող, այսպես կոչված, դատավարությունը որևէ կապ չունի իրավական պետության և արդարադատության սկզբունքների հետ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Այն բացահայտ քաղաքական հաշվեհարդարի գործընթաց է, որի հիմնական նպատակն է ոչ թե որևէ արարքի քննությունը, այլ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելը՝ Արցախի ղեկավարությանը ծառայեցնելով որպես գործիք։

Ադրբեջանի մեղադրող կողմի պահանջած պատժաչափերը՝ տասնվեց տարուց մինչև ցմահ ազատազրկում, զերծ են իրավական տրամաբանությունից և արտացոլում են բացառապես քաղաքական վրեժխնդրություն և ուժի դիրքերից խոսելու ձգտում։

Այս գործընթացում անձինք հայտնվել են ոչ թե իրենց անհատական գործողությունների, այլ հայկական պետական կամքի խորհրդանիշ լինելու համար։

Չնայած այս ամենին՝ Հայաստանում իշխանության մակարդակով շարունակվում է պնդվել, թե «խաղաղությունն արդեն հաստատված է»։

Սակայն Բաքվի գործողությունները վկայում են հակառակի մասին։ Ադրբեջանը՝

 անօրինական դատավարությամբ պատասխանատվության է ենթարկում Արցախի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը,

 պահանջում է երեք հարյուր հազար փախստականի վերադարձ,

 առաջադրում է անկլավների վերադարձի պահանջ,

 չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցք» պարտադրելու մտադրությունից,

 ամեն օր ընդլայնում է իր պահանջների շրջանակը։

Այս իրողությունների պայմաններում անհրաժեշտ է հստակ արձանագրել՝

խաղաղություն չի կարող հաստատված համարվել, երբ հակառակ կողմը դատի է տալիս քո ղեկավարներին և միաժամանակ ընդլայնում իր տարածքային ու քաղաքական պահանջները։

Բաքվի այս գործընթացը ոչ թե անցյալի որևէ իրադարձության պարզաբանում է, այլ՝

ապագա պարտադրանքի համար նոր հիմք ձևավորելու նպատակամղված քայլ,

որով Ադրբեջանը փորձում է ստեղծել նախադեպ, ըստ որի՝ Հայաստանի ցանկացած պետական կամ զինվորական գործիչ կարող է հայտնվել իր կամայական մեղադրանքների թիրախում։

Այս պայմաններում Հայաստանի իշխանության շարունակական լռությունն ու վտանգների չարտահայտված գնահատականը ոչ միայն չեն նպաստում անվտանգային միջավայրի կայունացմանը, այլ հակառակը՝ խրախուսում են Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները։

Պետք է հստակ ասել․ հաշտություն չի կարող լինել այն միջավայրում, որտեղ մեկ կողմը դատում է մյուսի ղեկավարությանը, առաջադրում է տարածքային պահանջներ և հարցականի տակ է դնում հայկական պետականության իրավական ու պատմական հիմքերը։

Այսօր Բաքվի դատարանում պատասխանատվության չեն ենթարկվում միայն Արցախի նախկին ղեկավարները։

Այնտեղ փաստացի դատապարտվում է Հայաստանի պետականությունը, որը Ադրբեջանը փորձում է դարձնել իր քաղաքական հաշվարկների և ճնշման մշտական օբյեկտ»,- գրել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 15-21-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս ԱԹՍ է խոցվել. օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԿոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսում ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին ԱՄՆ-ը և Իրանը այսօր վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավապահները կանխել են թմրանյnւթերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու ԱՄՆ-ում առաջիկա օրերին 54 միլիոն մարդ կհայտնվի փոթորիկների, շոգի և հեղեղումների վտանգի տակ Կալիֆոռնիայում հսկայական պահեստի հրդեհից հետո թունավոր ծուխը պատել է քաղաքը Միրգ, որի կանոնավոր օգտագործումը ազդում է շաքարի մակարդակի և արյան անոթների վիճակի վրա Հանտավիրուս․ նոր զարգացումներ և մասնագետների զգուշացումներ Պուտինի հիմնական ուղերձը՝ պատերազմի վերաբերյալ Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Իրանը ձեռնարկել է աննախադեպ անվտանգության քայլեր Լավրովը խոսել է Ուկրաինայի պատերազմի և տարածաշրջանային զարգացումների մասին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱրտակարգ դեպք․ Վեդիում 14–ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները Արտակարգ իրավիճակ Մոսկվայում․ հորդառատ անձրևների հետևանքով քաղաքը ջրի տակ է մնացել․ տեսանյութ «Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ» Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու