Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոսկվան կփորձի՞ ազդել իրավիճակի վրա. էլ ինչի՞ սպասել երկաթուղային կայարանում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Ռուսական հաց կամ թուրքական տանկեր. Փաշինյանը կարող է ամեն ինչի սպասել Երևանի կայարանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանով անցնող նոր երկաթուղային երթուղով հացահատիկի առաքում է իրականացրել դեպի Հայաստան. հացահատիկ տեղափոխող 15 բեռնատար վագոնից բաղկացած գնացքն անցել է Ադրբեջանով և Վրաստանով ու հատել Հայաստանի սահմանը։ Նախկինում Ռուսաստանից Հայաստան արտահանումը հիմնականում իրականացվում էր այլ ճանապարհով՝ ցամաքային սահմանային անցակետով և ծովային ճանապարհով՝ Վրաստանի միջով։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ։ Արդյո՞ք մեզ անհրաժեշտ է այս երկաթուղային երթուղին։ Ի վերջո, նախատեսվում է նաև «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որի վերաբերյալ կան մտահոգություններ, քանի որ տնտեսական շահույթը կարող է վերածվել քաղաքական ռիսկերի։

«Եթե սա երեքուկես տասնամյակի ընթացքում Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների առաջին տեղափոխումը չլիներ, ոչ ոք ուշադրություն չէր էլ դարձնի դրա վրա, - նշել է պատմաբան, հրապարակախոս Ալեքսանդր Դմիտրիևսկին,– Ռուսաստանի և Հայաստանի միջև ներկայում մեծ առևտրաշրջանառություն չի նախատեսվում։ Այն ամենն, ինչ Հայաստանն առաջարկում է մեզ՝ գինի, հանքային ջուր, գյուղատնտեսական արտադրանք և այլն, ավելի հեշտ և արագ է տեղափոխվում ավտոմոբիլային ճանապարհով, ուստի երկաթուղին, հավանաբար, այստեղ լուրջ մրցակից չի լինի։ Թեպետ պետք է նաև նշել, որ մեր մատակարարների գործն այս առումով մի փոքր ավելի հեշտ կլինի. ի վերջո, Ռուսաստանից Հայաստան առաքվող մեծածավալ և հեղուկ բեռների մասնաբաժինը շատ ավելի բարձր է, քան հակառակ ուղղությամբ»։

svpressa.ru.– Քաղաքական տեսանկյունից այստեղ շատ հարցեր կան։ Սա Ռուսաստանը շրջանցող միջանցքի մի մասն է, և պարզ չէ, թե ով է այն վերահսկում և ինչպես...

– Կենտրոնական Ասիայից անդրկովկասյան այս տարանցումը, որը շրջանցում է Ռուսաստանը, արդեն գոյություն ունի, բայց այն հիմնականում օգտագործվում է վերարտահանման գործողությունների համար, երբ ապրանքները վերավաճառվում են անդրկովկասյան միջնորդների միջոցով։ Իսկ եթե դիտարկենք մաքուր փոխադրումը՝ առանց ճանապարհին որևէ «գնման և վաճառքի», ապա Սև և Կասպից ծովերով երկու լաստանավային անցումները զգալի հարված են հասցնում առաքողի գրպանին, ավելի էժան է կա՛մ ծովով, կա՛մ ցամաքով՝ Ռուսաստանի միջոցով։

«Ռուսական հացահատիկից բացի, հանրապետություն է ժամանել ղազախական ցորենի խմբաքանակ։ Շրջափակման վերացումը կօգնի Երևանին ավելի հեշտությամբ ձեռք բերել ապրանքներ և ռեսուրսներ, քան նախկինում», - կարծում է քաղաքական վերլուծաբան Կիրիլ Օզիմկոն։

svpressa.ru.– Եվ դա, կարծես, ձեռնտու է Ռուսաստանին, Հայաստանի հետ առևտուրը կդառնա ավելի հեշտ։ Տնտեսական տեսանկյունից արդյո՞ք ամեն ինչ է դրական։

– Այո, հնարավոր է՝ դա հեշտացնի լոգիստիկան և նվազեցնի Ռուսաստանի տրանսպորտային ծախսերը։ Սակայն կարևոր է իրավիճակը դիտարկել ոչ միայն տնտեսական տեսանկյունից...

svpressa.ru.– Եթե խոսքը աշխարհաքաղաքականության մասին է, ապա ճանապարհը վերահսկվում է կա՛մ թուրքերի, կա՛մ ԱՄՆ-ի կողմից: Եվ անհրաժեշտության դեպքում նաև տանկեր կարող են տեղաշարժվել դրանով։ Մի՞թե Երևանը չի հասկանում դա։

– Երևանը հիանալի հասկանում է դա։ Բայց ո՞վ ասաց, որ Փաշինյանը մտածում է Ռուսաստանի շահերի և անվտանգության մասին։ Նա հետապնդում է Արևմուտքի հետ մերձեցման և Մոսկվայից հեռանալու ուղի։

svpressa.ru.– Մոսկվան կփորձի՞ որևէ կերպ ազդել իրավիճակի վրա։ Եվ արդյո՞ք դա ընդհանրապես հնարավոր է։

– Մոսկվան նախկինում քննարկել է այս հարցը Երևանի հետ, սակայն Փաշինյանը ուղղակիորեն հայտարարել է, որ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ռուսական առաջարկը «խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը»։ Ռուսաստանի իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, դժվար է։ Ադրբեջանն ու Թուրքիան բավականին ուրախ են, որ ամերիկացիները զարգացնեն նախագիծը։ Բայց Ռուսաստանը քաղաքական և տնտեսական լծակներ ունի Երևանի վրա։ Եվ շատ հնարավոր է, որ Մոսկվան փորձի ազդել իրավիճակի վրա։

svpressa.ru.– Իրանցի փորձագետները կարծում են, որ Թեհրանը պետք է վստահ լինի, որ TRIPP-ը նախատեսված չէ ռազմական նպատակների համար։ Եվ ինչպե՞ս կարող են նրանք այդքան վստահ լինել դրանում։

– Մինչ այժմ Իրանի պաշտոնական դիրքորոշումը երկիմաստ է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և հոգևոր առաջնորդի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները կոշտ դիրքորոշում ունեն միջանցքի հարցում։ Վելայաթին կտրականապես մերժել է դրա ստեղծման հնարավորությունը՝ նախագիծն անվանելով «Թրամփի վարձկանների գերեզմանոց»։ Իրանի նախագահն ու արտգործնախարարը ավելի մեղմ են խոսել։ Նրանք պնդել են, որ ճանապարհը կլինի Հայաստանի իրավասության ներքո, ինչը, նրանց կարծիքով, երաշխավորում է Իրանի հիմնական շահերի պաշտպանությունը։

Ըստ ԼԺՀ աշխարհազորի նախկին մարտիկ Ալեքսանդր Ավերինի, ուղիղ երկաթուղային մատակարարումները իսկապես կնվազեցնեն ռուսական ապրանքների վերջնական գինը հայ սպառողների համար։

«Սակայն այդ դռների բանալին միշտ կլինի Բաքվում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ցանկացած սառեցում վտանգում է փակել այդ առևտրային ուղին։ Վա՜յ պարտվածներին, իսկապես... Ինչ վերաբերում է Չինաստանից Եվրոպա՝ Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքին, որի կարևոր հատվածն այժմ գտնվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, պետք է հասկանալ, որ դրա թողունակությունը չափազանց ցածր կլինի ինչպես ծովային ուղու, այնպես էլ Ռուսաստանով անցնող երկաթուղային տրանսպորտի համեմատ։ Այդ ուղու հիմնական վտանգը ռազմական բեռների և ռազմական շարասյուների արագ տեղափոխման ներուժն է, որը կարող է ապակայունացնել իրավիճակը Կասպից ծովի երկու ափերին։ Եվ դրան պետք է սպասել արդեն հաջորդ տասնամյակում»,– ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ