Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դրվում է Հովիկ Աբրահամյանի «վերջի» առաջին քարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր երեկոյան՝ սովորականից մեկ օր շուտ, տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ, ըստ ամենայնի, կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձեւն ու ձեւաչափը։ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ տեղի ունեցողը 2014 թվականի ապրիլին իրականացված ներիշխանական յուրօրինակ թավշյա հեղաշրջման արդյունքների վերանայում է: 2014-ի ապրիլին ոչ իշխանական բեւեռը՝ ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւ Հովիկ Աբրահամյանի խնամիությամբ, վճռական գրոհ ձեռնարկեց կառավարության ուղղությամբ՝ հայտարարելով շուրջօրյա հանրահավաքների որոշման մասին: Սերժ Սարգսյանը իրավիճակը հանգուցալուծեց կառավարության պաշտոնանկությամբ, ազատեց Տիգրան Սարգսյանին, իսկ մի քանի օր հետո վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին:

Ընդ որում՝ այստեղ առանձնահատուկն այն հայտարարությունն էր, որ Սերժ Սարգսյանը արեց ՀՀԿ գործկոմին Աբրահամյանի թեկնածությունը ներկայացնելիս՝ ասելով, որ նրան է տալիս կառավարության ձեւավորման կադրային քաղաքականության լիակատար ազատություն: Եվ կառավարության նոր կազմն էլ այդ ժամանակ վկայեց, որ Սերժ Սարգսյանն այդ կազմում ավելի շատ, թերեւս, եղել է դիտորդի կարգավիճակում:

Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմը հիշեցնում էր մինչեւ 2007-08 թվականների կառավարությունը, որտեղ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ էր, իսկ նախագահն էլ Ռոբերտ Քոչարյանն էր: Դրանից հետո ոչիշխանական բեւեռն արդեն անցավ նախագահական թիրախավորման՝ հայտարարելով թեժ աշնան մասին, համաժողովրդական շտաբների ստեղծման մասին: Դրանից հետո Սերժ Սարգսյանն անցավ հակագրոհի՝ այլեւս չունենալով նահանջի տեղ: Դրա արդյունքում տեղի ունեցավ փետրվարյան «հակահեղափոխությունը» եւ հաշտությունը Հովիկ Աբրահամյանի տանը, բայց արդեն Սերժ Սարգսյանի պայմաններով:

Եթե Գագիկ Ծառուկյանը հայտնվեց քաղաքականությունից դուրս, ապա Հովիկ Աբրահամյանը մնալով քաղաքականության մեջ՝ հայտնվեց «կադրային քաղաքականության ազատությունից» դուրս:

Այսօր Հովիկ Աբրահամյանի ձախողած կառավարության որոշ անդամների փոփոխության շուրջ քննարկումների փաստը այդ գործընթացի վերջնական փուլն է, որտեղ կառավարության կազմի քննարկումները իրականացվում են, մեծ հաշվով, առանց Հովիկ Աբրահամյանի, կամ նա մասնակցում է ընդամենը որպես սուբյեկտներից մեկը, սակայն ոչ վճռորոշը կամ որոշողը: Ընդ որում՝ Աբրահամյանի ամենամեծ խնդիրը ըստ էության այն է, որ ներկայումս տեղի ունեցողը մեկ տարի առաջ նրա իսկ տանը համաձայնեցվածի եւ գծագրվածի շրջանակում է, այսինքն՝ այն գինն է, որ նա թերեւս վճարել է խնամի Գագիկ Ծառուկյանին առավել բարդ հետեւանքներից զերծ պահելու համար: Եվ այդ հանգամանքը այսօր անկասկած խիստ սահմանափակում է առկա գործընթացում Հովիկ Աբրահամյանի լիարժեք սուբյեկտության, այսինքն՝ բաց խաղի միջոցով սեփական շահերն ու հետաքրքրությունները պաշտպանելու հնարավորությունները: Դրան գումարվում է, ինչպես վերեւում նշեցինք, այն սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, որը եւս շոշափելիորեն կաշկանդում է Հովիկ Աբրահամյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ