Մոսկվայի քաղաքապետը ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունների արժեքը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունների արժեքը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է քաղաքապետի և Մոսկվայի կառավարության պաշտոնական կայքում, հաղորդում է РИА Новости-ն:
Նոյեմբերի 1-ին Մոսկվայի քաղաքային դումայի արտահերթ լիագումար նիստում որոշվել է սահմանել այնպիսի տարածաշրջանային գործակից, որ ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունը ամսական 8900-ից հասնի 10000 ռուբլու:
«1-ին հոդվածում «2025» թվերը փոխարինվեն «2026»-ով, իսկ «2,8592» թվերը՝ «2,9323»-ով»,- նշվում է փաստաթղթում:
Ըստ սահմանված գործակցի՝ ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունը ամսական 8900-ից դարձել է 10000 ռուբլի:
Հետևեք մեզ՝ այստեղ



