«Ռեալի» երկու առանցքային ֆուտբոլիստ վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն և բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք են ստացել Լա լիգայի 12-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում (0։0)։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Հայտարարության համաձայն՝ երկու ֆուտբոլիստների մոտ էլ ախտորոշվել է աջ ոտքի մկանային վնասվածք, սակայն դրանց բարդության աստիճանը դեռևս պարզ չէ։ «Սերուցքայինները» իրենց հերթին չեն նշել խաղացողների վերականգնման ժամկետները։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ թե՛ Վալվերդեն, թե՛ Կուրտուան միջազգային դադարի ընթացքում չեն մասնակցի իրենց հավաքականների առաջիկա խաղերին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



