Բախվել են «Ford Transit»-ը ու «ԶԻԼ»-ը․ փրկարարները 2 վիրավորներին դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Արմեն Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Արմեն Վ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ս․-ն և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ Նորայր Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները օգտագերծել են հատուկ տեխնիկա, որպեսզի վիրավորներին դուրս բերեն ավտոմեքենայից, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



