Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամեն ջանք ներդնում են վերարտադրվելու համար, որպեսզի պատասխանատվության չենթարկվեն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ուզում ես հաշտվել հարևանիդ հետ, որի հետ ինչ-որ պատճառով բավականին երկար ժամանակ է, ինչ վիճել եք, սկսում ես տարաբնույթ քայլեր անել կամ էլ, ինչպես ժողովուրդն է ասում, կրակի վրա յուղ չլցնել։ Պետությունների պարագայում խոսքը շատ ավելի խորքային գործողությունների մասին է՝ լիակատար հաշտության հասնելու համար։ Իրականության մեջ, վստահաբար, կան օրինակներ, երբ դա անելը գրեթե անհնար է։ Հիմա երկու հարևաններից մեկը՝ Ադրբեջանն, անընդհատ յուղ է լցնում կրակի վրա, անգամ հիմա, երբ իբր երկու երկրների ղեկավարները խաղաղություն են հաստատում։ Իր ողջ էությամբ Ադրբեջանը ցույց է տալիս, թե որն է իր պատկերացրած խաղաղությունը, Իլհամ Ալիևը մեկ հայտարարությամբ հօդս է ցնդեցնում Փաշինյանի՝ խաղաղության օրակարգի բոլոր միֆերը։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ «ՀայաՔվեն» քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանը իրական խաղաղության չի պատրաստվում և իրական խաղաղություն չի ուզում մի քանի պատճառներով։ «Առաջին պատճառն այն է, որ Իլհամ Ալիևը, որը բռնապետ է և բռնապետական երկրի ղեկավար, խնդիր ունի իր պետության տնտեսական ցածր ցուցանիշները, սոցիալական վատ վիճակը կոմպենսացնել ազգայնամոլական տրամադրություններով, և դրանք, իհարկե, ուղղված են ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի։ Բաքվում տեղի ունեցած վերջին շքերթը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Մյուս հանգամանքն այն է, որ երբ ուսումնասիրում ենք վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական հատկացումները, բյուջեի մեջ ռազմական բաղադրիչի տեսակարար կշռի աճը, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ երկիրը սիստեմատիկ ձևով պատրաստվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի կամ ստիպելու, որ Հայաստանը հերթական կապիտուլ յացիան ընդունի։ Երրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանի ազգակերտման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Այդ պետության մեջ մարդկանց շրջանում շարունակվում է կեղծ և արհեստական ազգային ինքնություն ներարկելու գործընթաց։ Այդ գործընթացը կառուցվում է «ընդդեմ հայերի» սկզբունքի հիման վրա, այսինքն՝ նրանց ազգային ինքնությունը կառուցվում է ոչ թե հանունի, այլ ընդդեմի սկզբունքով, և այդ ընդդեմը մենք ենք՝ հայ ժողովուրդը։ Հայաստանում այդ ամեն ինչին զուգահեռ տեղի է ունենում հակառակը։ Հայաստանում ազգային ինքնության վերախմբագրում է տեղի ունենում, որի էությունն ազգային հպարտությունը թուլացնելն է, այն, որ մատաղ սերունդը չկարևորի իր ազգային ինքնությունը և թվացյալ խաղաղության մեջ ապրի իբրև սպառող։ Մեզ մոտ այդ ամենն ընթանում է ավելի շատ դեպի սպառողական հասարակություն։ Այս երկու գործընթացները խորացնում են անհավասարակշռությունը։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այսօրվա պատերազմները զուտ զորքերի միջև տեղի ունեցող պատերազմներ չեն։ Զորքերի միջև ռազմական բախումների հարցում շատ կարևոր է դառնում հասարակական համախմբվածության հանգամանքը։ Ադրբեջանի պարագայում տեսնում ենք հետևողական քայլեր հանրային համախմբում իրականացնելու համար, որը ուղղված է Հայաստանի դեմ։ Հայաստանի պարագայում տեսնում ենք հանրությանը պառակտելու, բոլոր հնարավոր միավորող գաղափարները, ինստիտուտները կազմաքանդելու գործընթաց, ինչը վերջին ամիսներին հատկապես դրսևորվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ տարվող արշավով և ավելի ու ավելի խորացնում է պառակտվածությունը հայ ժողովրդի մեջ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Թվում է՝ իշխանության քայլերը հստակ են, նորություն չեն, ինչպես նշվում է, ամեն ինչ ասվել ու քննարկվել է։ Թվում է՝ ասվել են բոլոր հնարավոր ու անհնարին ստերը, հնչել են տարաբնույթ մանիպուլ յացիաները, բայց Նիկոլ Փաշինյանը մեկ էլ հայտարարում է, թե «սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանը բացառապես կորցնողի դերում է եղել, այդ ամենը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ։ Ո՞ւմ համար են հնչում այս մանիպուլացնող հայտարարությունները։ «Մեր հայրենակիցների մի մասը, ցավոք, գտնվում է այն վիճակում, երբ իրականությունը պատկերացնում է, ընդունում ոչ թե այնպիսին, ինչպիսին այն կա, այլ այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում ընկալել, ընդունել։ Սա կոչվում է ցանկալին իրականության տեղ ընդունելու մոտեցում։ Նա կարողանում է հեշտությամբ մանիպուլացնել մեր ազգաբնակչության այդ հատվածին, որովհետև բոլորն էլ ուզում են, որ խաղաղություն լինի, մարդիկ ուզում են հանգիստ, ստեղծագործական աշխատանքով զբաղվել և ապրել։ Նա ուսումնասիրում է այդ ամենը, գիտի՝ մարդկանց քանի տոկոսն է իրականությունը իրականության տեղ ընկալում, քանի տոկոսն է իրականությունը ցանկալիի տեղ ընկալում, և հետևողականորեն աշխատում է։ Սա կարճաժամկետ մարտավարություն է իր կողմից, որպեսզի մինչև ընտրությունները հնարավորինս պահպանի եղած տրամադրությունները, որ մարդիկ մինչև ընտրություններն առնվազն հավատան, որ խաղաղություն է լինելու։ Ի դեպ, այդ հարցում ադրբեջանցիներն իրեն աջակցում են, նրանք, այսպես կոչված, ֆորա են տալիս վերարտադրվելու համար, և այդ պատճառով է նաև, որ ինչ-որ մի կարճ ժամանակամիջոց լարումներ տեղի չեն ունենում, բայց մենք կարճ հիշողություն չունենք։ Նույն ձևով կարող ենք հիշել, օրինակ՝ 2018 թվականը։ Այդ տարվա սեպտեմբերին, երբ Դուշամբեում հանդիպեցին վերելակի մեջ, խնդրեց Ալիևին, որպեսզի ինչ-որ մի ժամանակ լարումներ չլինեն սահմանում, Ալիևը կատարեց իր խնդրանքը և ձեռք բերեց կառուցողական կողմի իմիջ, բայց, միևնույն ժամանակ, պահանջներ դրեց, որ Արցախը հանձնի։ Տեսանք արդյունքը, որ ընդամենը մի քանի ամիս՝ մինչև 2019 թվականի գարունը տևեց, այսպես կոչված, «խաղաղություն» վիճակը, որից հետո նորից շարունակվեցին սրացումները՝ հասնելով պիկին 2020 թվականի հուլիսին, այնուհետև՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պարզ է, չէ՞, որ Ալիևը նույն Ալիևն է, ադրբեջանական հասարակությունը նույն հասարակությունն է, և «խաղաղության» կարճատև գործընթացը չի կարող երկար շարունակվել, քանի դեռ խորքային փոփոխություններ տեղի չեն ունեցել ադրբեջանական հասարակության ինքնության մեջ, քանի դեռ նրանք շարունակում են մեր հանդեպ թշնամություն տածել, քանի դեռ այդ թշնամությունը բորբոքվում է նրանց իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» արհեստական թեզի, մեր տարածքներն ադրբեջանական անուններով կոչելու և նրանց վրա հավակնություններ ներկայացնելու գործընթացի շրջանակներում»,նշում է մեր զրուցակիցը։

Պատահական չէ, որ, շատերի հավաստմամբ, Նիկոլ Փաշինյանի համար 2026 թվականին իշխանության մնալը կյանքի ու մահվան կռիվ է լինելու։ «Նրանք գիտեն, որ շատ կոպիտ ձևով խաբել են մեր բնակչությանը, մեր հայրենակիցներին, ինչ խոստումներ տվել են, ոչ մեկը չեն իրականացրել։ Հակառակը՝ խոստացել են անվտանգություն, բայց ավելի վտանգված ենք, քան երբևէ, խոստացել են Արցախի կարգավիճակին ուղղված քայլեր, բայց Արցախն ամբողջությամբ այս պահին ժամանակավորապես կորցրել ենք, խոստացել են ժողովրդավարություն, բայց Հայաստանը խորանում է բռնապետության ճիրանների մեջ, խոստացել են բարեկեցություն, բայց այսօր թոշակառուները, որոնք ամենամեծ խավն են Հայաստանում՝ 502 հազար մարդ, 2018 թվականի համեմատ ավելի վատ վիճակում են ապրում, և նրանց կենսաթոշակը շատ հեռու է նվազագույն սպառողական զամբյուղից։ Հասկանում են, որ այս ամենի համար պատասխան են տալու։ Հասկանում են, որ մեղավորություն ունեն պատերազմի սանձազերծման, այդքան մեծ թվով զոհեր ունենալու հարցում, մեծ մեղավորություն ունեն այն հարցում, որ կարող էին կանխել պատերազմը, բայց դա չարեցին պոպուլիստական նկատառումներից ելնելով։ Հասկանում են, որ պատասխանատվություն գալու է դրա համար, և անում են ամեն ինչ, որ այն չգա։ Ամեն ջանք ներդնում են, որ վերարտադրվեն՝ որպես իշխանություն, որպեսզի ամբողջ իրավապահ, դատական համակարգը վերցնեն իրենց տոտալ վերահսկողության տակ, որ իրենք պատասխանատվության չենթարկվեն, շարունակեն կառավարել։ Իրենք Հայաստանը ավտորիտարիզմից վերածելու են բռնապետության։ Մեր խնդիրն է այս ընտրություններում անել ամեն ինչ՝ թույլ չտալու նման զարգացումը»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Վտանգ՝ Հայաստանի համարՓաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Յաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն Նախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Առանձնահատուկ թուղթ, որն այսօր մի փոքր զիջել է դիրքերը. «Փաստ»Ալիևի հայտարարությունները և Հայաստանի նկատմամբ նոր ճնշման մեխանիզմներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 մայիս). Առաջին էլեկտրական տրամվայը, առաջին մրցանակաբաշխությունը. «Փաստ»Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում էՓաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էՀայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»Առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՀռոմի պապը զգուշացրել է «ապագայի թունավորման» մասինՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու գինը ե՞րբ կիջնի․ ինչ են կանխատեսում մասնագետները«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԱրտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ ԳևորգյանԱռաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»