Նիկոլա Սարկոզին լքել է Սանտեի բանտը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
20 օր կալանքի տակ անցկացնելուց հետո Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին լքել է Սանտեի բանտը։
Նրան տեղափոպող մեքենան հեռացել է մոտոցիկլետներով ոստիկանների ուղեկցությամբ։
Ավելի վաղ հայտտնի էր դարձել, որ դատարանի որոշման համաձայն՝ Սարկոզին բանտից ազատ կարձակվի դատական հսկողության ներքո։ Փարիզի վերաքննիչ դատարանը նախկին նախագահի նախնական կալանքն անհիմն է ճանաչել։
Փարիզի դատարանը Սարկոզիի դատավճիռը հրապարակել է սեպտեմբերին։ Ֆրանսիայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել Լիբիայի կառավարության կողմից 2007 թվականի ընտրարշավը անօրինական կերպով ֆինանսավորելու համար ու դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ պայմանական պատժաչափով։ Նա իրականում բանտարկվել է հոկտեմբերի 21-ին։ Ազատազրկումից բացի, դատարանը նախկին նախագահին տուգանել է 100,000 եվրոյով և արգելել է 5 տարով պետական պաշտոն զբաղեցնել։
Հետևեք մեզ՝ այստեղ



