Մտադիր են ապագայում ավելի շատ կենտրոնանալ սեփական միջուկային զինանոցի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ն մտադիր է ապագայում ավելի շատ կենտրոնանալ սեփական միջուկային պոտենցիալի վրա, լիովին համոզված լինելու համար, որ անխաթար կերպով աշխատում է հակառակորդների միջուկային զսպման մեխանիզմը։ այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ գերմանական Welt am Sonntag պարբերականի հետ զրույցում։ «Կարեւոր է ավելի շատ խոսել մեր հասարակությունների հետ միջուկային զսպման մասին, որպեսզի նրանց կողմից ավելի շատ հասկացողություն դրսեւորվի, որ դա նպաստում է մեր անվտանգությանը»,- ասել է Ռյուտեն։
Նա ընդգծել է, որ այնպիսի իրականության մեջ, երբ «բարբարոս կերպով է կիրառվում միջուկային հռետորաբանությունը», ՆԱՏՕ-ի անդամ երկրների բնակիչները պետք է իմանան, որ դաշինքն ունի բոլոր հնարավորությունները՝ միջուկային զսպման համար։ «ՆԱՏՕ-ի միջուկային զսպման մեխանիզմը կատարյալ երաշխիքն է մեր անվտանգության» ընդգծել է Ռյուտեն։
Հետևեք մեզ՝ այստեղ



