Համայն Ռուսիո պատրիարքը Մեդվեդեւին պարգեւատրել է իշխան Դմիտրի Դոնսկոյի շքանշանով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւին 60-ամյակի կապակցությամբ՝ հայտարարելով նաեւ նրան իշխան Դմիտրի Դոնսկոյի շքանշանով պարգեւատրելու մասին, տեղեկացրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու կայքը։
«Ձեր ներդրումը Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդման, նրա անվտանգության ապահովման եւ մեր ազգային շահերի պաշտպանության գործում նշանակալի եւ իմաստալից է։ Հաճելի է նշել, որ Հայրենիքին Ձեր երկարամյա եւ նվիրված ծառայությունը Ձեզ արժանացրել է երկրի բարձրագույն ղեկավարության եւ համաքաղաքացիների հարգանքին։
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ Ռուս Ուղղափառ եկեղեցու աշխատանքի նկատմամբ Ձեր ուշադրության, ինչպես նաեւ նրա նախաձեռնություններին աջակցելու համար, որոնք խթանում են հասարակության մեջ ավանդական բարոյական արժեքները եւ պահպանում մեր երկրի հարուստ պատմական, հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը»,- իր ուղերձում նշել է պատրիարք Կիրիլը։
Հետևեք մեզ՝ այստեղ



