Կալանավnրին կախված են գտել. ո՞րն է եղել պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ նոյեմբերի 7-ին հայտարավեց, որ ժամը 04:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը շրջայց կատարելիս մասնաշենքի խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին (ծնված 1969թ.):
Mediahub-ը Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից հետաքրքվեց դեպքի մանրամասներից, որին ի պատասխան Ավդալյանը նշեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի կամ զինծառայողի նկատմամբ)։
Դեպքի առթիվ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



