44-օրյա պատերազմի ընթացքում Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին․ Բայրամով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
44-օրյա պատերազմի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին, այս մասին ադրբեջանական «Շփման գիծ» հաղորդման ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ֆրանսիայի նախագահն ասել է. «Դուք պետք է անմիջապես դադարեցնեք»։ Նա ասել է, որ եթե դա տեղի չունենա, Ֆրանսիան կճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Եվ ես անմիջապես պատասխան եմ ստացել Ադրբեջանի նախագահից, ով ընդգծել է, որ ֆրանսիական կողմը կարող է դա անել, բայց դա մեզ համար ոչինչ չի փոխի։ Եվ որ նրանք կարող են վստահ լինել, որ Ադրբեջանը անմիջապես կխզի Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները», - ասել է նախարարը՝ բացահայտելով Իլհամ Ալիեւի պատասխանը Մակրոնին։
Հետևեք մեզ՝ այստեղ



