Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աբովյան և Իսահակայն փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Հետևեք մեզ՝ այստեղ



