Կայացել են ՀՀ և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են.
«Կայացել են Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջի գլխավորությամբ:
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արձանագրելով Հայաստանի և Հնդկաստանի միջև դինամիկ փոխգործակցությունը, ինչպես նաև քաղաքական երկխոսության հետագա խորացման հնարավորությունները:
Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ կրթության և մշակույթի, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության, առողջապահության, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում կողմերի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում վերջին զարգացումները:
Հետևեք մեզ՝ այստեղ



