Զելենսկին հայտնել է Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին՝ մեկ պայմանով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միայն այն դեպքում, եթե հանդիպումը բերի իրական արդյունքի։ Նրա խոսքերը փոխանցում է РБК-Украина-ն։
«Եթե հանդիպումը կարող է հստակ հանգեցնել հրադադարի և պատերազմի ավարտի, Ուկրաինան կաջակցի այդ ձևաչափին», — ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ ժամանակն անցել է «ներկայացումների կամ դատարկ խոստումների» համար։
Ավելի վաղ Զելենսկին նշել էր, որ Ուկրաինայի՝ Կրասնոարմեյսկ քաղաքի կորուստը կարող է դանդաղեցնել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման գործընթացը։ Միաժամանակ, Politico-ն գրել էր, որ եվրոպացի մի շարք առաջնորդներ մտահոգված են Պուտին–Թրամփ սպասվող հանդիպմամբ՝ վախենալով, որ Թրամփը կարող է ճնշում գործադրել Զելենսկու վրա՝ նրան ստիպելով ընդունել Մոսկվայի պայմանները։
Հետևեք մեզ՝ այստեղ



