«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է կախվել կոշիկի քուղով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր լուսադեմին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի են հայտնաբերել կախված վիճակում: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 07-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը շրջայց կատարելիս մասնաշենքի խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին (ծնված 1969թ.):
Քրեակատարողական հիմնարկ հրավիրված շտապօգնության բժիշկների կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը:
ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հետևեք մեզ՝ այստեղ



