Երևանում նախկին ամուսինը դանակաhարել էր կնոջը. ի՞նչ փուլում է գործը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 5-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել քաղաքացի և հայտնել, որ քաղաք Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինը դանակահարել էր նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել էր կենցաղային բնույթի վեճ։
Կասկածյալը փախուստի չէր դիմել։
MediaHub-ը Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գործը, որին ի պատասխան Ավդալյանն ասաց՝ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։
Հետևեք մեզ՝ այստեղ



