Նախատեսվում է Գեղարքունիքում ներդնել հղիների պրենատալ սքրինինգը, որը կներառի էքսպերտային ուլտրաձայնային հետազոտություն և բիոքիմիական քննություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի հետ հանդիպմանը Գեղարքունիքի բժշկական կենտրոնների ղեկավարներն ու մանկաբարձագինեկոլոգիական և մանկական ծառայությունների մարզային պատասխանատուները ներկայացրել են ոլորտային իրենց ցուցանիշները:
Այս մարզն առաջիններից է, որտեղ գործարկվել է սերմնավորման կաբինետը. արդեն արձանագրվել է առաջին հղիությունը:
Սևանի բժշկական կենտրոնում գործում է Երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնը, որտեղ պետական պատվերի շրջանակում բուժծառայություն է տրամադրվում մարզի երեխաներին:
Հանդիպմանը խոսվել է նաև խնդիրների ու դրանց պատճառների մասին, ուղենշվել անելիքները:
Նախատեսվում է Գեղարքունիքում ներդնել հղիների պրենատալ սքրինինգը, որը կներառի էքսպերտային ուլտրաձայնային հետազոտություն և բիոքիմիական քննություններ:
Հետևեք մեզ՝ այստեղ



